Lili.
ՀՀ քաղաքացին, որը բնակվում է ԱՄՆ-ում արդեն 2 տարուց ավելի, ստացել է աշխատանքի առաջարկ այլ երկրում (ոչ ՀՀ-ում) սկսած սույն թվականի հոկտեմբեր ամսից։ ՀՀ-ում լինում է ոչ ավել, քան տարեկան մոտավոր 60 օր։ Քաղաքացին ունի սեփական բնակարան ՀՀ-ում։ Հաշվի առնելով այս տեղեկությունները, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցերը․
1․ Արդյո՞ք քաղաքացին հանդիսանում է ՀՀ-ի ռեզիդենտ և հետևաբար հարկ վճարող, եթե այո, ապա
2․ ի՞նչ հարկեր են առաջանում, ի՞նչ չափով և ի՞նչ է անհրաժեշտ անել օրենքի շրջանակներում առաջացած հարկերը վճարելու համար
Կանխավ շնորհակալություն։
Այդ դեպքում չի հանդիսանում հարկային ռեզիդենտ, քանի որ 183
օրից ավելի գտնվում է արտերկրում, իսկ հարկային պարտավորությունները կատարում է ըստ այդ երկրի օրենքների ու ՀՀ հետ ունեցած կրկնակի հարկման բացառման պայմանագրի,եթե կա այն այդ երկրի հետ,
Շնորհակալություն
Եթե ՀՀ-ում ունեք բնակարան, բայց տուն ունեք նաև ԱՄՆ-ում, որտեղ բնակվում եք Ձեր ընտանիքի հետ և Ձեր աշխատանքը նույնպես ՀՀ-ից դուրս է կարծում եմ, որ դուք ոչ ռեզիդենտ եք: Եվ եթե ոչ ռեզիդենտ եք ՀՀ-ում հարկեր կվճարեք, եթե եկամուտներ ստանաք Հայաստանյան աղբյուրներից::
Հոդված 25.Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք
1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ
ռեզիդենտ ֆիզիկական անձինք) են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր:
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ամբողջական օրեր են համարվում նաև Հայաստանի Հանրապետություն ժամանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու օրերը՝ անկախ այդ օրերի ընթացքում ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ժամերի քանակից:
3. Ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում նաև
1) այն ֆիզիկական անձինք, որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Սույն կետի կիրառության իմաստով՝ կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացած են ֆիզիկական անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես, համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե Հայաստանի Հանրապետությունում է գտնվում նրա տունը կամ այլ բնակարանը, ընտանիքը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը.
2) Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:
4. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք) են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք, սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն, չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
5. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ եթե ֆիզիկական անձը, սույն հոդվածի 1-ին և (կամ) 3-րդ մասերի համաձայն, հարկային տարվա որևէ օրվա դրությամբ համարվում է ռեզիդենտ, ապա այդ ֆիզիկական անձը համարվում է ռեզիդենտ ամբողջ հարկային տարվա համար:ամբողջ հարկային տարվա համար:
Շնորհակալ եմ