Գոռ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս.
Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 1-2 ամսից։ Կուզենայի իմանալ՝ արձակման նպաստը ո՞նց են հաշվում (եթե հնարավոր է օրինակի վրա), եթե ունեմ գրեթե 4 տարվա փորձ։
Հարց 2․ Կարո՞ղ եմ արդյոք մինչ լուծարվելը, արձակուրդ վերցնել այդ կազմակերպությունում և ուրիշ կազմակերպությունում գրանցվել կրկին 8-9 ժամ (1-ին կազմակերպությունում էլ են նույն աշխատանքային ժամերը)։ Կզրկվե՞մ արդյոք արձակման նպաստից։
Նախապես շնորհակալություն։
Հարց 1․ Կազմակերպության լուծարման դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Լուծարման դպքում վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, այս դեպքում աշխատողի ստաժից ելնելով չի հաշվարկվում, այո, կան նաև այդ դեպքերը: Միջին աշխատավարձը հաշվելու համար պետք է վերցնեք վերջին 12 ամիսների աշխատավարձը, պարգևատրումները վերցվում են 1/12-ի չափով, իսկ բյուլետենի, արձակուրդի ամիսները հաշվարկին չեն մասնակցում:
Հարց 2․ Այո, կարող եք մինչև լուծարվելը արձակուրդ վերցնել այդ կազմակերպությունում և ուրիշ կազմակերպությունում գրանցվել։ Այո, կզրկվեք արձակման նպաստից, եթե չսպասեք ու Ձեր կամքով ազատվեք 1-ին կազմակերպությունից։
Շնորհակալություն պատասխանելու համար։
Հարց 2-ի հետ կապված՝ նկատի ունեմ կարո՞ղ եմ մինչև 1-ին կազմակերպության լուծարվելը արձակուրդի մեջ լինել (այսինքն՝ գործից դուրս չգալ մինչև լուծարվելը) ու գրանցվել 2-րդ կազմակերպությունում ու այս դեպքում էլի ստանամ արձակման նպաստ։
Դժվար Ձեր ուզածով ստացվի, եթե կազմակերպության լուծարման ժամկետը այս պահին հայտնի չէ՝ երբ կլինի:
Հայտնի է, և բավականին արձակուրդի օրեր ունեմ, որը հերիքում է, որ մինչև լուծարվելը լինեմ արձակուրդի մեջ։ Ուղղակի օրենքի տեսանկյունից էի ուզում իմանալ՝ նման բան հնարավո՞ր է, որպեսզի արձակման նպաստից չզրկվեի։