Արդյո՞ք անձը կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե․

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե ԱՁ գրանցել եմ 2020թ․-ին, կարո՞ղ եմ հանդիսանալ միկրոբիզնեսի սուբյեկտ: Երևանում չի, վաճառում եմ ձեռագործ իրեր և մանկական հագուստ։ Ձեռքբերման փաստաթուղթ չունեմ, ինքս եմ գործում և ձեռք բերում 3-րդ երկրից՝ առցանց վաճառողներից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե վաճառելու եք ֆիզ. անձանց և ոչ առևտրի կենտրոններում, ապա կարող եք:

Տիգրան

Եթե տոնավաճառում չեք գործելու, առևտրի կենտրոնում չեք գործելու, Երևանում էլ չեք, ապա կարող եք հանդիսանալ միկրոբիզնեսի սուբյեկտ, առևտրի դեպքում այս պայմանների ապահովման դեպքում կարելի է մարզում գործել։ ՀԴՄ-ի պահանջը կա, սակայն զինծառայողների ֆոնդին տարեկան 12 000 դրամ պետք է վճարեք, իսկ սոց. վճարի մասին էլ չմոռանաք։

Ամիկում

Ես համամիտ չեմ, քանի որ այստեղ արտադրությունից բացի նաև առկա է օնլայն առևտուր: Իսկ այս պարագայում միկրոձեռնարկատիրությունը բացառվում է: 043003060

Ամիկում

Լուսինե ջան, մի բան էլ հիշեցնեմ՝ քանի որ նոր եք գրանցված, պետք է հասցնեք գրանցման օրվանից 20 օրվա ընթացքում հայտարարություն տալ հարկային՝ հարկման դաշտի մասով: Այսինքն՝ փետրվարի 20-ը Ձեզ չի վերաբերում: Այլապես ստիպված կլինեք ամբողջ հաշվետու տարին աշխատել հարկման ընդհանուր համակարգով՝ ԱԱՀ-ով: