Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ: Եթե աշխատակից է ընդունվել աշխատանքի՝ ամուսնացած, և կրել է ամուսնու ազգանունը, 2 ամիս անց ամուսնալուծվել է և իր նախկին ազգանունը վերականգնել է, բայց աշխատանքային պայմանագրում և աշխ. գրքույկում իր ամուսնու ազգանունն է նշված: Պե՞տք է նոր պայմանագիր կնքել, թե՞ կարելի է համաձայնագիր կազմել և կցել իր գործերին: Եվ կարո՞ղ է նախկին ազգանունի պատճառով ստաժ չգրանցվել:
Ավելի լավ է նոր պայմանագիր կնքել, իսկ որպեսզի խնդիր չլինի հետագայի հաշվով գրավոր տեղյակ պահեք նաև ՊԵԿ-ին, պետք է նաև գրանցման հայտում համապատասխան ճշտում անել:
Տեղին կլինի, որ պայմանագիրը այնպես ձևակերպեք, որ երևա ազգանվան փոփոխությունները և հետագա խնդիրների դեպքում որպես ապացուցողական փաստաթուղթ նա կարողանա հիմնավորի հնարավոր անճշտությունները՝ ճշտման նպատակով:
Եթե կա դատարանի վճիռ ամուսնալուծության և նախկին ազգանունը վերականգնելու մասին, ապա դրա հիման վրա կազմեք հրաման և փոխեք աշխ. պայմանագրի մեջ այդ տողը։ Ստաժի համար էլ հայտում նշեք, որ ստաժը պահպանվի։