Nona.
Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն արտադրությունը ո՞նց պետք է ցույց տա իր շրջանառությունը։ Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղի գիրք, թե՞ արդեն հաշվարկային փաստաթղթերը բավարար են։ Գիտեմ, որ միայն ԱԱՀ վճարող ԱՁ-ներն են լրացնում դրամարկղի գիրք, բայց ցանկանում եմ տաք ավելի ճիշտ պարզաբանում: Ինչպե՞ս կարող եմ ՊԵԿ-ից ստանալ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ՝ դիմելով տեղի հարկային տեսչությու՞ն:
Եթե արտադրություն է և գործելու է միկրոյի դաշտում, շրջանառությունը պետք է ցույց տաք կամ հաշվարկային փաստաթղթերով, կամ ՀԴՄ-ով։ Դրամարկղային գրքի կարիք չկա։
Ալլա ջան, իսկ հաշվարկային փաստաթղթի միայն օնլայն տարբերակն է պարտադիր, թե՞ պետք է տպած վիճակով էլ լինի առաքիչի մոտ, և գիտեմ, որ ուղեկցող փաստաթուղթ է պետք, դա նու՞յն տեղափոխության փաստաթուղթն է առանց արժեք:
Առաքիչի մոտ պետք է լինի հաշվարկային փաստաթղթի հաստատված օնլայն տարբերակը, եթե արդեն վաճառք է արված, կամ տեղափոխության փաստաթղթի հաստատված օնլայն տարբերակը, եթե դեռ չեք վաճառել։
Միկրոյով աշխատող արտադրությունը դրամարկղի գիրք վարելու պարտավորություն չունի, շրջանառությունը արտացոլվում է ՀԴՄ-ի և հաշվարկային փաստաթղթերի հիման վրա: Աշխատանքային ստաժը աշխատողին գրանցելու պահից արտացոլվում է ՊԵԿ-ում, գրանցման հայտը արդեն իսկ հիմք է աշխատողին ստաժ հաշվարկելու համար:
Հարգելի Ներսես, ստաժի թուղթը անհրաժեշտ է աշխատանքի ընդունվելու համար, աշխատանքային գրքույկում չկա լրացված:
Դիմեք ՊԵԿ և կտրամադրեն անհրաժեշտ տեղեկանքը:
Միկրոյով աշխատող ֆիրմայի համար պարտադիր պայման չէ դրամարկղի գիրք պահելը: Ձեր կողմից դուրս գրվող էլ. փաստաթղթերը հիմք են հանդիսանում շրջհարկի բազան որոշելու համար: Ստաժի համար ՊԵկ տալիս է Ձեր Ա/Ձ գործունեության ժամկետի մասով համապատասխան տեղեկանք:
Դրամարկղային գիրք վարվում է, եթե կանխիկի հետ գործարքներ են կատարվում, կարող է լինել նաև էլեկտրոնային, իսկ շրջանառության հաշվարկի համար ՀԴՄ-ն ու հաշվարկային փաստաթղթերը բավարար են:
Դրամարկղային գործառնությունների իրականացման դրամարիկղային գրքի վարման կարգը տարածվում է ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների, ինչպես նաև ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի վրա: Շրջանառությունը արտացոլվում է հաշվարկային փաստաթղթերով: