Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Վարդան Կոստանյան.

Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանել և հիմնավորել՝ այս գործունեության տեսակների համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ.
1․ մոնտաժային աշխատանքների վերահսկում,
2․ օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքների վերահսկում,
3․ օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքներ,
4․ օդափոխության համակարգերի (օդատարների) վերանորոգման աշխանքներ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկին կարող եք ծանոթանալ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով:

Tigran

Այո լիցենզիաներ հարկավոր են 1․ մոնտաժային աշխատանքների վերահսկումը և 2․ օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքների վերահսկումը տեխնիկական հսկողության աշխատանքներ են շինարարության բնագավառում: 3․ օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքներ,և 4․ օդափոխության համակարգերի (օդատարների) վերանորոգման աշխատանքները շինարարության իրականացում է: Տեխնիկական հսկողության ու շինարարության իրականացման լիցենզիաները տարբեր են, լիցենզիաները ունեն ներդիրներ ըստ ոլորտների: Ավելի մանրամասն արդեն կարող եք զանգահարել 099455932:

Արևիկ

Բարև ձեզ: Այո, անհրաժեշտ է, քանի որ մի սխալի պատճառով կարող է վատ կատարվել օդափոխություն, որն էլ բացասաբար կազդի մարդկանց առողջության վրա։
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները գրված են լիցենզիայի մասին օրենքում, գլուխ 7-րդ, հոդված 43։ Ձեր ասածը մտնում է էներգետիկայի բաժնի մեջ, ենթադրում եմ՝ այն է՝
1. բնական գազի փոխադրում, բաշխում, ներկրում, արտահանում,
2. էլեկտրական էներգիայի արտադրություն (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը), հաղորդում, բաշխում, էլեկտրական էներգիայի մատակարարում (ներառյալ՝ երաշխավորված), մեծածախ առևտուր,
3. ջերմային էներգիայի արտադրություն, փոխադրում, բաշխում,
4. էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայություններ,
5. էներգետիկական շուկայի օպերատորի ծառայություններ: