Արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվ գրել

Գոռ․

Բարև Ձեզ։ Հյուրանոցային համարը ամրագրել են Expedia-ի միջոցով , հիմա Expedia միջնորդավճարի հաշիվ է դուրս գրել։ Խնդրում եմ կասե՞ք իմ քայլերը՝ պե՞տք է ինքնահաշիվ գրել, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 ինքնահաշիվ գրել, կարող եք եթե ԱԱՀ վճարող եք, ՀՕ հ 56,

Գոռ

Իսկ ինքնահաշիվ չգրելու դեպքում օրենքի խախտում կլինի՞ կազմակերպությունը ԱԱՀ է աշխատում

Tigran

կլինի, ինքնահաշիվը վերաբերում է ԱԱՀ վճարողներին, ոչ ռեզիդենտի շահութահարկի հարց էլ կա,

Գոռ

Տիգրան ջան որ խնդրեմ կասեք իմ քայլերի հերթականությունը՞ դուրս եմ գրում ինքնահաշիվ ընտրում եմ invoici դուրս գրման օրվա ԿԲ -ի կուրսը հետո ամսական հաշվետվության մեջ պետք է ցույց տամ ՞

Tigran

ԿԲ-ի կուրսի համար նայեք հ.16ը,ԱԱՀ ամսական հաշվետվության մեջ պետք է ցույց տալ,

Գոռ

invoice դուրս է գրվել 05․11․2024թ․ հոկտեմբեր ամսվա համար ,ես պետք է նոյեմբերի հաշվետվության մեջ ներառեմ թէ հոկտեմբեր՞

Tigran

երբ է մատուցվել ծառայությունը, դրանով է որոշվում, Հ. 40 Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պահը

Արմեն

Բարև Ձեզ։ Գոռ ջան սկզբում պետք է ճշտել ԱԱՀ-ի մասով համարվում է արդյոք ծառայությունը մատուցված ՀՀ-ում, իսկ շահութահարկի մասով՝ համարվում է արդյոք ՀՀ աղբյուրներից ստացված եկամուտ: Եթե այո ուրեմն Տիգրանի մեկնաբանմամբ շարժվեք:

Գոռ

Իսկ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունը չներկայացնելը կամ ուշ ներկայացնելը առաջացնում է տուգանք՞

Արմեն

Այո նախատեսված է վարչական պատասխանատվություն, եթե չեմ սխալվում 10,000-20,000 դրամ: Բացի դա ամեն ուշացրած 15 օրվա համար հարկի գումարի 5 տոկոսի չափով տուգանք և վճարումն ուշացնելու համար ամեն ուշացած օրվա համար հարկի գումարի 0,04 տոկոսի չափով տույժ:

Գոռ

Բայց հարցը նրանում է որ ես հարկը չեմ վճարում , ինքնահաշիվ եմ գրում առաջացած ԱԱՀ հաշվանցում եմ և փաստացի ստացվում է որ հարկ չի առաջանում։ Այդ պարագայում կրկին պետք է ոչ ռեզիդենտի հաշվետվությունը ներկայացնեմ՞

Արմեն

Գոռ ջան վերևում խոսքը գնում էր ոչ ռեզիդենտի շահութահարկի մասին, իսկ դա եթե հասնում է վճարել ուրեմն վճարման ենթակա գումար է, ոչ թե ԱԱՀ-ի նման Դտ-Կտ=0: Ուստի ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից շահութահարկի եռամսյակային հաշվարկը պիտի ներկայացվի և գումարը վճարվի:
Կարևոր է, որ ոչ ռեզիդենտին վճարված գումարը համարվում է արդյոք Հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտ: Եվ ճշտեք, եթե ոչ ռեզիդենտի հաշվառման երկրի հետ կա կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագիր, նայեք տվյալ գործարքը որ երկրում պիտի հարկվի: Եթե իրենց մոտ, ուրեմն ռեզիդենտությունը հաստատող տեղեկանք ուզեք և պրծեք դարդ ու ցավից:

Գոռ

Արմեն ջան կոնկրետ օրինակով ասեմ ,Facebook ի միջոցով գովազդի համար պետք է լռացնել ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունը՞ և Expedia ն որը USA ում է գտնվում պետք է ներկայացնել թէ ոչ՞