Արմեն.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն բացելուց հետո պե՞տք է նաև բացել ինչ-որ առանձնահատուկ բանկային հաշվեհամար, թե՞ արդեն գործող հաշվեհամարը կարելի է կցել ՍՊԸ-ին և վերջ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն բացելուց հետո պե՞տք է նաև բացել ինչ-որ առանձնահատուկ բանկային հաշվեհամար, թե՞ արդեն գործող հաշվեհամարը կարելի է կցել ՍՊԸ-ին և վերջ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ։ Այո, ՍՊԸ գրանցելուց հետո Ձեզ հարմար ցանկացած բանկում պետք է բացեք ՍՊԸ֊ի անունով հաշվարկային հաշիվ։ Ձեր անձնական հաշիվը չեք կարող կցել ՍՊԸ֊ին։
ՍՊԸ-ն բացելուց հետո պետք է բացել հաշիվ ՍՊԸ-ի անվամբ դրամային հաշիվ: Եթե ՍՊԸ-ի համար բացել եք հաշիվ դրամային, ապա դա է, այլ բան եթե արտարժույթով գործարքներ եք կատարելու արտաքին գործընկերների հետ և անհրաժեշտ կլինի բանկում բացել նաև արտարժույթով հաշիվ:
Չէ, ՍՊԸ-ի անվամբ չեմ բացել, ես ՍՊԸ-ի հիմնադիրն եմ և իմ բանկային հաշիվներից մեկը կցել եմ ՍՊԸ-ին:
Հարկային, պետ. տուրքի ու դրոշմանիշային վճարների վճարման հաշվով հիմա, այո, մեկ շաբաթ է արդեն կարելի է վճարումները կատարելու համար կցել անձնական քարտի տվյալները: Սակայն պայմանագրային գործարքների ժամանակ արդեն գործարքի մյուս կողմը կարող է պահանջել ՍՊԸ-ի հաշիվը, քանի որ անկանխիկ վճարումների համար դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում այն պետք է նշվի որպես ռեկվիզիտ և ապացույց գումարի վճարման մասին:
Ոչ, Ձեր ֆիզիկական անձի միջոցները այլ են, ՍՊԸ-ինը այլ: