Արդյո՞ք ԱՁ սոց․ վճարը պետք է փոխանցել միասնական հաշվին

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս․ ԱՁ-ի սոց․ վճարը փոխանցվել է միասնական հաշվին։ Սխա՞լ եմ փոխանցել։ Պե՞տք է փոխանցեի 900005000188, եթե այո, ինչպե՞ս ուղղեմ սխալս։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Սխալ եք փոխանցել։ Պետք է փոխանցեիք 900005000188 հաշվին, սխալը ուղղելու համար դիմեք ֆիննախ, թող գումարը հաշվանցեն/նվազեցնեն միասնական հաշվից։ Ձեր ՀՎՀՀ-ն եթե վճարելուց չեք գրել, հաշվանցման դիմումում գրեք, դա կարևոր է, և հիմք կունենաք հարկայինում անհատական հաշվի քաղվածքում անհրաժեշտ ուղղումներ կատարելու և հնարավոր տույժից ազատվելու նպատակով:

Տիգրան

ՀO հոդված 7. Վճարի տեսակները
1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են՝ 1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝ գ. սոցիալական վճարը:

Մարինե

Ճիշտ եք փոխանցել, ուղղելու կարիք չկա:

Ամիկում

Սոց. վճարը 900008000490 միասնական հաշվին է փոխանցվում:

Ալլա

Ճիշտ եք փոխանցել, բացի դրոշմանիշային վճարից, բոլոր հարկերը և վճարները փոխանցում են միասնական հաշվին:

Գայանե

Հարգելիներս, իսկ նշանակություն չունի՞, որ ԱՁ է:

Տիգրան

Նշանակություն ունի, քանի որ 900005000188 կոչվում է՝ «Սոցիալական վճար՝ անհատ ձեռնարկատերերից, նոտարներից և ինքնազբաղվածներից»:

Ալլա

Ոչ, նշանակություն չունի, ես փոխանցել եմ միասնական, այնտեղից վճարվել է ԱՁ սոց. վճարը։