Ստելլա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես գրանցված եմ որպես ԱՁ և զբաղվում եմ առևտրով: 2011թ շրջանառությունը չի անցել 30 մլն, սակայն ձեռք բերումների 90 % կատարվել է մեկ մատակարարից: Մի՞թե այս դեպքում ես մեխանիկորեն համարվելու եմ ԱԱՀ վճարող: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:
Եթե այդ 90 %-ը վերաբերվում է ՀՀ տարածքում ձեռքբերումներին (ալյ ոչ ներմուծմանը), ապա այս տարվա հունվարի 1-ից դուք արդեն ԱԱՀ վճարուղ եք:
Համաձայն ԱԱՀ մասին ՀՀ օրենքի հոդված 3 “զ” կետի` այո, Դուք կհամարվեք ԱԱՀ վճարող այս տարվա հունվարի մեկից, եթե իհարկե, ինչպես նշել է Արթուրը, այդ ձեռքբերումները ներմուծմամբ չեն: Ներմուծման վրա այդ կետը չի տարածվում: