Աննա․
Բարև ձեզ! Ես ուզում եմ հանել ԱՁ, որպես միկրոձեռնարկատեր, համակարգչային դասընթացներ դասիչով (P 85.59.3 դասիչ) համակարգչային դասեր տալու համար։ ԱՁ-ն պետք է, որպեսզի համագործակցեմ կազմակերպությունների հետ։ Կհամարվե՞մ արդյոք միկրոձեռնարկատեր ԱՁ։ Շնորհակալություն։
Քանի որ զբաղվելու եք նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացների կազմակերպմամբ, ապա կարող եք համարվել միկրոձեռնարկատեր ԱՁ, բայց չմոռանաք հայտարարությունը ներկայացնել։
Այո, համակարգչային դասընթացների անցկացման գործունեությունը կարող է գործել միկրոբիզնեսի համակարգում: