Գայանե․
Հարգելի հաշվապահներ, դպրոցը ձեռք է բերել գույք․
1. 2 հատ 14 000 դրամ և 1 հատ 13 000 դրամ արժողությամբ գրքեր, ծառայության ժամկետը 20 տարի
2. 1 հատ կշեռք 20 000 դրամ արժողությամբ, ակնկալվում է օգտագործել մեկ տարուց ավել
3. Աղբամաններ 8 000 դրամ արժողությամբ, որոնք ակնկալվում է օգտագործել ավելի քան մեկ տարի ժամանակահատվածում
Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս պետք է հաշվառել վերոնշյալ գույքը՝ որպես արագամաշ առարկաներ, թե՞ հիմնական միջոցներ
որպես արագամաշ առարկաներ, քանի որ միավորի գները 25000 դրամից պակաս են,
Որպես արագամաշ առարկաներ
Գրքերն ունեն 20 տարի ՕԾԺ և գրքային ֆոնդը դպրոցի համար հիմնական միջոց է , այս դեպքում արժեքով չենք առաջնորդվում / այլ բան է օրինակ ՝գրախանութի համար կլինի պաշար-գիրք՝ նախատեսված վաճառքի համար : Հանրային հատվածի ստանդարտով կարգավորեք: