Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, արագամաշ առարկաների կիրառության վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել: Բնույթով արագամաշ առարկաներ կան մուտք անելու ՀԾ, բայց տեղեկացա, որ կարող եմ մուտք անել պահեստ և ծախսագրման ժամանակ դուրս գրել պահեստից: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ավտոյի յուղերի ձեռքբերման ժամանակ ի՞նչ ձևակերպումներ տալ: Ո՞ր հաշվով մուտք անել՝ 2113 վառելիք, թե՞ 2119 այլ նյութեր:
Այո կարող եք մուտք անել պահեստ և ծախսագրման ժամանակ դուրս գրել պահեստից: Մուտք արեք 2119 Այլ նյութեր:
Եթե միանգամից հանձնում եք օգտագործման , ապա միանգամից ծախսագրեք, իսկ եթե քանակը շատ է և միանգամից չեք օգտագործում, կարող եք մուտք անել առանձին բացված պահեստ ԱԱ համար, հետո ժամանակի ընթացքում ելքագրել։ Եթե յուղերը ձեր կարիքների համար եք օգտագործում և քանակը շատ չէ, միանգամից ծախսագրեք, իսկ եթե վաճառքի կամ արտադրության համար է , ապա համապատասխան հաշիվների վրա։