Ավտոպահեստամասերի առք ու վաճառք

Ժաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տալ․ ֆիզ․ անձը ցանկանում է զբաղվել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով, ի՞նչ գրանցի՝ ՍՊԸ, թե՞ ԱՁ, և ո՞ր հարկման տեսակը ընտրի՝ ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

գրանցեք ԱՁ, հարկման տեսակը՝ շրջանառության հարկ։

Ժաննա

Շնորհակալություն

Gevorg Grigoryan

Հարգելի Ժաննա, որպես կազմակերպաիրավական ձև ընտրեք ԱՁ, իսկ հարկման տեսանկյունից շրջ. հարկը, քանի որ Ձեր ընկերության շրջանառությունը դժվար թե հասնի 115,0 մլն դրամը։

Ժաննա

Շնորհակալություն


Nerses

Կարող եք գրանցել և ԱՁ և ՍՊԸ, հարկման տեսակը նախնական շրջհարկով աշխատեք։

Ժաննա

Շնորհակալություն

Արթուր

ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը կայանում է նրանում, որ ԱՁ-ն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով, իսկ ՍՊԸ-ի դեպքում պատասխանատվությունը սահմանափակ է (ՍՊԸ – սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն)։ Սակայն որոշ դեպքերում ԱՁ հաշվապահական և հարկային հաշվառումները ավելի պարզեցված են, քան ՍՊԸ-ի դեպքում։