Ավտոմեքենաների առքուվաճառք

Աննա.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների առք և վաճառքով, ապա ձևակերպումները կատարվու՞մ են պահեստի մուտքի օրդերով և հաշիվ ապրանքագրով։ ԱԱՀ-ն կարողանու՞մ եմ հաշվանցել։ Իսկ եկամտի ճանաչման պահը, երբ է ընդունվում՝ ավտոմեքենային պետական գրանցման պահին, թե՞ վաճառքի իրականացման պահին։ Մինչև վաճառելը ավտոմեքենաները կազմակերպության անունով պետք է գրանցվեն, թե՞ դա դիտվում է որպես ապրանք։
Շնորհակալ կլինեմ շատ արձագանքի համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ԱԱՀ-ն մաքսայինում վճարված կարող եք հաշվանցել, եթե գործեք ԱԱՀ դաշտում։ Իսկ եկամտի ճանաչման պահը, երբ է ընդունվում՝ ավտոմեքենային պետական գրանցման պահին: Մինչև վաճառելը ավտոմեքենաները կազմակերպության անունով պետք է գրանցվեն, դրանք դիտվում են որպես ապրանք։

Աննա

Շատ շնորհակալություն Տիգրան, իսկ եթե Աձ է, բացի ԱԱՀ-ի դաշտից ինչպե՞ս կարող է աշխատել՝ շրջհարկ (առք և վաճառք Երևանում որպես չի կարող) և միկրո շրջանառությունից ելնելով չի կարող երևի։
Այսինքն՝ մի անգամ ներմուծման ժամանակ է գրանցվում, կազմակերպության անունով polis.am ու՞մ, մի հատ էլ վաճառքի ժամանակ, այսինքն՝ հաշիվ ապրանքագիրն էլ e invoicing ով և հաշվապահական ծրագրերով դուրս է գրվում գնորդի կողմից ավտոմեքենայի պետական գրանցման օրը՞
դիմացի կողմից ֆիզանձի դեպքում, հաշվի վավերացումը ինչպե՞ս է կատարվում։ Երկար ստացվես հարցս, եթե դժվար չէ կխնդրեի պատասխանեիք։

Tigran

Եթե Աձ է բացի ԱԱՀ դաշտից կարող է աշխատել շրջհարկով,սակայն այդ դեպքում մաքսայինում վճարված ԱԱՀ-ն հաշվանցել չեք կարող,2 ներմուծման ժամանակ պետք է գրանցվել նաև արտաքին առևտրի հարթակում ևս, polis.am ում չգիտեմ պետք է գրանցվել թե ոչ, նման գործարքով չեմ զբաղվել, հաշիվ ապրանքագիրն էլ e invoicing ով և հաշվապահական ծրագրերով դուրս է գրվում վաճառողի կողմից ավտոմեքենայի պետական գրանցման օրը երևի, 3
դիմացի կողմից ֆիզանձի դեպքում հաշվի վավերացումը չի կատարվում էլեկտրոնային սակայն դա խնդիր չի ձեզ համար, նույնը թղթային տպում եք ստորագրում է ու դա էլ բավարար է, չմոռանաք որ այսուհետ անկանխիկ եք վաճառքը իրականացնելու։

Աննա

Շնորհակալություն Տիգրան

ես polis.am ու գրանցումը ի նկատի ունեի ,այսինքն կազմակերպության անունով գրանցումն ի նկատունեմ ,
Բայց մյուս կողմից էլ եթե վաճառքի նպատակով է ապա պետական գրանցումը իմաստ ունի թե ոչ՞ ըստ հարկային օրենսգրքի
Հոդված 72.Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները

եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում.

Այսինքն ուզում եմ շեշտած լինել, որ պետական գրանցումը ինքնին ցույց է տալիս որ չի վաճառվելու։

Թե պետք է սկզբում գրանցվի պետական գրանցումով,և 17բում ցույց տամ ,հետո 20բ ով պակասեցնեմ,վաճառքի ժամանակ նոր տամ ավելացում՞

և մի հարց ևս եթե կարելի է
Գնորդի հետ ձևակերպվում է նաև առք ու վաճառքի պայմանագիր ՞
ես ինչպիսի փաստաթղթեր պետք է պահանջեմ գնորդ ֆիզ անձանցից ,բացի անձնագրից պետք լինեն նաև պետական գրանցումը հաստատող փաստաթուղթը
Իսկ համապատասխան երաշխիքային սպասարկման դեպքում ,եթե օրինակ տրվել է 2 տարի , կատարված գործարքները զրոյական են ՞

Tigran

Ձեր գործունեությունը ենթադրում է որ իրացման նպատակով են ձեռք բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաները, իսկ պետական գրանցումը ցույց է տալիս սեփականության իրավունքի փոխանցումը։ Գնորդի հետ ձևակերպվում է այո առք ու վաճառքի պայմանագիր,
պետք է պահանջեմ գնորդ ֆիզ անձանցից,բացի անձնագիր, սոցքարտ ու երևի վարորդական վկայական,եթե ինքն է վարելու, պետական գրանցումը պետք է կատարվի որոշակի ժամկետում վաճառքի պայմանագրի ստորագրումից+ հանձնման ընդունման ակտ ու հաշիվ փաստաթղթերը:
Իսկ երաշխիքային սպասարկումը կարծում եմ դա արդեն իրացման ծախս պետք է դիտել:

Աննա

Շնորհակալ եմ շատ Տիգրան

Աննա

Ես Ի նկատի ունեի ,որ ասում եք կազմակերպության անունով գրանցումը, նախքան վաճառքը։