Քրիստինե.
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ արժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն…
Հարգելի Քրիստինե,
մեքենայի վաճառքից ստացված գումարը ամբողջությամբ կհարկվի շահութահարկով: Մինիմալ արժեքը պետք է հնարավորինս մոտ լինի իրականությանը: Անհրաժեշտության դեպքում դիմեք համապատասխան մասնագետներիˋ մեքենան գնահատելու համար: Իմ կարծիքով, վճարումը պետք է կատարվի փոխանցումով: