Վահագն․
Ավտոմեքենայի յուղի վաճառքը խանութից, որն աշխատում է շրջ. հարկով, ո՞ր դեպքում կարող է հարկվել նաև ակցիզային հարկով։ Օրինակ, ներմուծում չի կատարում, բայց այլ կազմակերպությունից ձեռք է բերում յուղ 60, կամ 100 լիտրանոց տարայով և վաճառում խանութից լիտրով։
Ճիշտ է ԱՁ-ները ակցիզային հարկից ազատված չեն ՀՕ հ.263, սակայն այդ դեպքում ներմուծողն է հարկվում,ՀՕ հ. 84, իսկ եթե տարայավորում եք ուրեմն պետք է հարկվեք ըստ հ. 84-ի
1. Ակցիզային հարկով հարկման օբյեկտ են համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով իրականացվող հետևյալ գործարքները և (կամ) գործառնությունները.
1) արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը: Սույն կետի կիրառության իմաստով` Օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարում է համարվում նաև ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի հանձնումը պատվիրատուին.
Գիտեք ինչ չեմ հասկանում, եթե հաճախորդը 1 լիտր յուղ է ուզում, իսկ ես այդ պահին մեծ տարայից լցնում եմ յուղը 1 լիտրանոց տարրայի մեջ ու տալիս եմ իրեն, այդ դեպքում դա համարվու՞մ է տարայավորված։ Եվ ի՞նչ որ հավելյալ պարտավորություն արդյոք կառաջանա։
այո այդ դեպքում դա կհամարվի տարայավորված, և ակցիզային հարկի հավելյալ պարտավորություն կառաջանա ըստ 263 հոդվածի,
Եթե այլ կազմակերպությունից ձեռք է բերում յուղ 60, կամ 100 լիտրանոց տարայով և վաճառում խանութից լիտրով, ապա կառաջանա ակցիզային հարկ։ Ձեր պարագայում չի առաջանա, եթե ձեռք բերված յուղը 60, կամ 100 լիտրանոց տարայով էլ վաճառվի։
Իսկ նույն յուղի վաճառքը ավտոտեխսպասարկման կետում լիտրերով չի հարկվի ակցիզային հարկով քանի որ վաճառվող յուղը միանգամից օգտագործվում է?