Ավտոմեքենայի մաքսազերծում

Արման.

Հարգելիներս, անձնական օգտագործման համար ցանկանում եմ մեքենա ներմուծել Ճապոնիայից, աուկցիոնից: Ի՞նչ փաստաթղթեր / հաշիվ ապրանքագիր, փոխանցման հանձնարարական… / են անհրաժեշտ, որպեսզի մաքսազերծեմ ըստ գնված արժեքի համապատասխան տոկոսի, այլ ոչ շուկայական, ինչպես ընդունված է:
Նշեմ նաև մեքենայի տվյալները` MERCEDES-BENZ S600, ’97 model, 6.0ltr Petrol, automatic,black, 91,000km, 4 doors, with following extras: AC, PS, CL, PM, PW, ABS,EF, Srs:
Կտրամադրեմ ևս լրացուցիչ ինֆորմացիա, եթե ասեք` ինչ է անհրաժեշտ:
Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Hay

Մեքենաները 99 տոկոոս դեպքերում շուկայական գնով են անում: Միակ բացառությունը այն է, որ եթե Ճապոնիայից եք գնում, ապա գնեք հենց ճապոնական մեքենա ու ներկայացնեք ծագման երկրի սերտիֆիկատ (ինչը կարծում եմ բավականին բարդ կլինի մեքենայի դեպքում), հաշիվ-ապրանքագիր, ճանապարհածախսի մանրամասն բնութագիր: Ու կախված մեքենայի տարեթվից` դրույքաչափը կհաշվարկվի. մինչև 7 տարի` 32 տոկոս, 7-15 տարի` 42 տոկոս, 15 տարի և ավելի` 52 տոկոս: Դրույքաչափը հաշվարկվում է ապրանքի մաքսային արժեքի հիման վրա, այիսինքն մեքենայի գին ու մինչև ՀՀ կատարած ծախսերի գումարի հիման վրա:

Հայկ

Արման ջան, ներմուծումը դա այլ երկրից ապրանքներ կամ հիմնական միջոցների ձեռք բերումն է և ՀՀ մաքսային սահմանից ներս անցկացնելը: Ներմուծման ժամանակ տնտեսվարող սուբյեկտը, ֆիզիկական անձը մաքսային սահմանի վրա կատարում է մաքսազերծում: Պետք է ներկայացնես ծագման երկիրը սերտիֆիկատ, որը եթե կարողանաս ներկայացնել Չինաստանը, ավելի էժան մաքսազերծում կանես: Մաքսատանն են որոշում քո ներմուծած մեքենայի գինը` մաքսային արժեքը, որը սահմանում է մաքսային տեսչությունը: Մաքսային բրոքերներին չի հետաքրքրում, թե դու այդ մեքենան ինչքանով ես գնել, իրենք են որոշում քո մեքենայի շուկայական գինը և պահում մաքսատուրք` 10 տոկոս, ԱԱՀ` 20 տոկոս, բնապահպանական վճար` 2 տոկոս: Մաքսային բրոքերի կողմից հաշվում են ավտոմեքենայի արժեքը, գումարում են մաքսատուրքը 10 տոկոս, նոր այդքանից հաշվում են ԱԱՀ-ի 20 տոկոսը: Բայց եթե քո ներկայացրած փաստաթղթերում քո մեքենայի գինը ավելի բարձր եղավ, քան իրենց հաշվարկած շուկայական գինը, մաքսատուրքը պահում են քո ներկայացրած գնից: Բոլոր վճարները և հարկերը վճարում ես ներմուծումից հետո 10 օրվա ընթացքում:

Արմեն

Ունե՞ն արդյոք առավելություն զինծառայողները ավտոմեքենայի մաքսազերծման ժամանակ: