Հասմիկ Ոսկանյան.
Բարև Ձեզ, խնդրում եմ ով որ չի զլանա, թող պատասխանի: Ա/ձ – ն պատրաստվում է մայիսի 1 – ից բացել ավտոլվացման կետ: Խնդրում եմ ասեք, ինչ հաշվետվություններ և ինչ ժամկետներում պետք է հանձնել: ա/ձ – ն հենց ինքն է աշխատելու ավտոլվացման կետում:
Ամսեկան սահմանային չափի հաշվ, եռամսյակային կամ կիսամյակային (չեմ հիշում կոնկրետ) ելակետային տվյալներ, վիճ. վարչ., սոց հիմնադրամ, աշխատանքային տեսչ. , տարեկան սոց. հաշվ. և տարեկան եկամուտների հայտ.:
Բարև Ձեզ,ուրեմն ասեմ , Նախ մինչև մայիսի 1-ը ինքը պետք է ելակետային տվյալներ տանի հարկային 2 օրինակից վերջում 1 օրինակը պետք է փակցնի պատին, Հարկ վճարողի մասին տեղեկությունը նույնպես `պատին կպցնի տեսանելի վայրում,և ամեն ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը պետք ի ներկայացնի սահմանային չափը գերազանցելու մասին հայտարարություն
Մինչև մայիսի 1-ը ներկայացրեք ելակետային տվյալներ և սկսեք աշխատել, կատարեք ամսական վճարումները և յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներկայացրեք սահմանային տվյալները: Չմոռանաք նաև վիճակագրականը, յուրաքանչյուր ամսվա 1-5-ը: Հաջողություն եմ ցանկանում:
Բարև Ձեզ,նախ ասեմ Հասմիկ ջան,որ այստեղ ոչ մեկ չի զլանում,պարզապես ով որ հարցի հստակ պատասխանը գիտի գրում է,իսկ ինչ վերաբերում է քո հարցին այստեղ գրեթե ամեն ինչ գրված է միայն ավելացնեմ,որ եթե գրանցելու եք մինչև 5 աշխատող ,ապա պետք է ներկայացնեք Պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվություն (հաշվետու եռամսյակին նախորդող եռամսյակի յուրաքանչյուր ամսում 5-ից ոչ ավելի վարձու աշխատող ունեցող գործատուների համար),իսկ եթե ավե, ապա հաջորդ եռամսյաից` ամսեկան,ինչպես նաև պետք ներկայացնեք եկամտահարկի հաշվետվություն`մինչև եռամսյակի հաջորդ ամսվա 1-ը
Շատ շնորհակալ եմ բոլորից: