Արփինե.
Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ավտոլվացման կետ բացելու բացելու համար ի՞նչ հարկեր պետք է մուծվի, բացի ստանդարտ սոց.-ից և եկ/հ-ից: Ես գիտեմ, որ հաստատագրված վճար է, բայց թե ինչքան և ինչպես է այն որոշվում, չգիտեմ:Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ, Արփինե։ Ավտոլվացման կետը եկամտահարկ չի վճարում, այլ վճարում է Հաստատագրված վճար, որնել տվյալ դեպքում փոխարինոիմ է Եկամտահարկին։ Իսկ հաստատագրված վճարի չափը որոշելու համար, կարդացեք Հաստատագրված վճարների մասին օրենքը։
Երևանում 15000AMD
Հարգելի Արփինե այդ մասին կարող եք կարդալ Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքի 52 հոդվածում, ավտոլվացման կետերի գործունեությունը համարվում է ավտոտեխսպասարկման գործունեություն: Այդ հոդվածում սահմանվում են մասնավորապես`
1.Սահմանային չափը` 800 հազ. հհ դրամ:
2. Ելակետային տվյալը` ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը.
3. Հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`
Երևան քաղաքի համար` 1.0,
այլ վայրերի համար` 0.8:
Հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է Ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների արտադրյալի 15,000-ապատիկի չափով
Օրինակ, եթե Երևան քաղաքում ունեք ավտոլվացման կետ 3 աշխատատեղով, ապա հաստատագրված վճարը կկազմի` 1*3*15000=45000 ՀՀ դրամ:
Եթե այդ գործունեության մասով շրջանառությունը մեկ աշխատատեղի հաշվով գերազանցում է 800 հազար դրամը, ապա գերազանցելու պահից հաստատագրված վճար վճարող չեք համարվում, հարկվում եք ընդհանուր կարգով /այս մասին մանրամասն կարող եք կարդալ օրենքում/:
Նաև պետք է ուղարկեք հայտարարություններ` յուրաքանչյուր ամիս /մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսի 15-ը/ տվյալ ամսվա արդյունքներով Սահմանային չափերի ցուցանիշների մասին, նաև տարին երկու անգամ` հունիս և դեկտեմբեր ամինսերին` Հայտարարություն ելակետային տվյալների մասին: