Առցանց ծառայությունների մատուցում արտասահմանյան ընկերությանը

Բարև Ձեզ:

Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրեր պատրաստելով, պլանավորում եմ ծառայություններ մատուցել արտասահմանում գտնվող հաճախորդներին /ամբողջ գործընթացը օնլայն է լինելու/: Մի քանի հարց ունեմ․

  1. Արդյո՞ք պարտադիր է գրավոր պայմանագրի կնքումը, թե՞ հնարավոր է աշխատել առանց պայմանագրի կամ օրինակ՝ կայքում տեղադրվող օֆերտայով: Ի՞նչ-որ տարբերակ կա պայմանագիրը ոչ թղթային եղանակով կնքելու, օրինակ՝ Կանադայում ապրող մարդու հետ:
  2. Արդյո՞ք պարտադիր է հաշիվ ապրանքագրի դուրս գրումը ու ո՞ր դաշտերն են պարտադիր /արդյո՞ք պարտադիր է ճշտել հաճախորդի անձնագրային տվյալները/:
  3. Եթե փոխանցումը լինի միջնորդ ֆին. կազմակերպության միջոցով՝ /օրինակ Skrill, TransferWise, Payoneer/ Ա/Ձ հաշվեհամարին, արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի: Էս դեպքում հնարավո՞ր է, որ ՀՀ բանկ փոխանցման մեջ չերևան փոխանցողի տվյալները:
  4. Եթե ուղղակի դուրս գրեմ հաշիվ հաճախորդի անունով, փոխանցվող գումարի չափով, և գումարը խնդրեմ փոխանցել Ա/Ձ հաշվեհամարիս՝ խնդիրներ կլինե՞ն:

Կարո՞ղ եք նաև տրամադրել հաշվապահական կազմակերպության տվյալներ, որը զբաղվում է նման հարցերով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Ձեր համար պարտադիր է գրավոր պայմանագրի կնքումը, քանի որ Ա/Ձ եք: Պայմանագիրը ոչ թղթային եղանակով կնքելու համար կիրառեք էլեկտրոնային ստորագրություն:
2. Այո, պարտադիր է հաշիվ ապրանքագրի դուրս գրումը, թեկուզև իմանալով որ դիմացի կողմը չի կարող հաստատել: Ճշտել հաճախորդի անձնագրային տվյալները պետք է, եթե մյուս կողմը ֆիզ. անձ է:
3. Եթե փոխանցումը լինելու է միջնորդ ֆին. կազմակերպության միջոցով, ապա անպայման թեկուզ անգլերենով նշեք այդ մասին ու որևէ խնդիր չի առաջանա: Օրինակ Skrill-ի հետ մոբիդրամը աշխատում է, TransferWise-ից չգիտեմ կա եղանակ ՀՀ գումար փոխանցելու, ինքը ՀՀ համար դեռ թղթակից բանկ չի:
4. Ոչ մի խնդիր չի լինի, եթե արտարժույթով Ա/Ձ-ի բանկային հաշվեհամարին փոխանցվի: Դեպքերից կախված կարող է մեկի հետ օրինակ Skrill-ի միջոցով գումարը ստանաք, մյուսի հետ բանկային հաշվեհամարով: Եթե կցանկանաք զանգեք ինձ 099455932: