Անուշ.
Բարև ձեզ: Եթե ես բացել եմ գրքերի օնլայն խանութ և հանդիսանում եմ միջնորդ գնորդի և վաճառողի միջև, այսինքն՝ երրորդ օղակ, պե՞տք է հարկային դաշտ մտնեմ, գումարը առձեռն չի փոխանցվում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անուշ.
Բարև ձեզ: Եթե ես բացել եմ գրքերի օնլայն խանութ և հանդիսանում եմ միջնորդ գնորդի և վաճառողի միջև, այսինքն՝ երրորդ օղակ, պե՞տք է հարկային դաշտ մտնեմ, գումարը առձեռն չի փոխանցվում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, պետք է մտնել հարկային դաշտ, բացել ԱՁ և գործել շրջանառության հարկի դաշտում, քանի որ առևտուր է՝ չեք կարող գործել միկրոյի դաշտում։
Այո, իհարկե, պետք է հարկային դաշտ մտնեք: Եվ պետք է աշխատեք շրջհարկի դաշտում, եթե Դուք գնելու եք, հետո վաճառեք՝ անհրաժեշտություն կլինի ՀԴՄ-ի, կամ պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ:
Հարկային դաշտ մտնելն անհրաժեշտ է, հարկվելու եք միջնորդավճարի մասով։
Եթե դժվար չէ` կմեկնաբանեք, ո՞նց պետք է ԱՁ բացել, հնարավո՞ր է օնլայն, նման դեպքում մենք պետք է հարկ վճարե՞նք, եթե այո, ապա որքա՞ն:
ԱՁ բացել հնարավոր է օնլայն կամ այցելելով, քանի որ դա առևտուր է, ապա շրջհարկը 5 տոկոս է:
Ա/Ձ-ն գրանցվում է տարածքային պետ․ ռեգիստրի բաժանմունքում: Այնուհետև գրանցվում եք հարկային տեսչությունում, գործունեությունը սկսելուն պես հարկվում եք հաշվետու ժամանակաշրջանում։ Շրջհարկի դեպքում միջնորդավճարի 5%-ի չափով և Ա/Ձ-ի մասով 10 000 + 1 000 ՀՀ դրամ ամսական:
Այո, պետք է մտնեք հարկային դաշտ՝ գոնե Ա/Ձ կարգավիճակով, կնքեք նաև գործակալության պայմանագիր, որ հարկվեք միայն միջնորդավճարի մասով: