Արմեն․
Բարև Ձեզ։ Ես առցանց աշխատում եմ որպես անհատ ծրագրավորող ամերիկյան կազմակերպությունում, ստանում եմ ամսական աշխատավարձ, որի փոխանցման նպատակը գրվում է “այլ”, և ցանկանում եմ շարունակել որպես Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ո՞ր հարկատեսակով պետք է հարկվեմ, և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։ Նշեմ, որ տարեկան եկամուտս չի գերազանցում 8.000.000 ՀՀ դրամը։
1 այո շարունակեք որպես Ա/Ձ։ամերիկյան կողմին էլէ դա ձեռնտու, 2 ո՞ր հարկատեսակով պետք է հարկվեմ, գործեք շրջհարկով, 3 և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։ ամսեկան 5000 սոցվճար, 5000 շահութահարկ, տարեկան դրոշմանիշային վճար 48000, շրջհարկը վճարվում է եռամսյակային հասույթից 5 տոկոս,
ասեմ որ էլի մարդ կա որ արդեն Աձ ով է ամերիկյան կողմի հետ աշխատում,
Ես ամերիկյան կազմակերպությունում պայմանագրով աշխատում եմ որպես ծառայություն մատուցող, և իրենց համար մեկ է թե ես ԱՁ եմ թե ֆիզ անձ։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե կոնտակտ թողնեք, եթե իհարկե զբաղվում եք նման գործերով։
099455932