ARM.
Ողջույն: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել ինձ: Առհաշվի հաշվետվությունը ներկայացնելու համար որոշակի ժամանակ տրվա՞ծ է, թե՞ ոչ: Եվ ինչպե՞ս պետք է դա արվի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
ARM.
Ողջույն: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել ինձ: Առհաշվի հաշվետվությունը ներկայացնելու համար որոշակի ժամանակ տրվա՞ծ է, թե՞ ոչ: Եվ ինչպե՞ս պետք է դա արվի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2003 թվականի N 1408-Ն
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կազմակերպությունների կողմից գործուղման, ինչպես նաև գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանվում են հետևյալ ժամկետային սահմանափակումները`
ա) գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ դրամը հաշվետու անձի կողմից պետք է ծախսվի ըստ նպատակի կամ վերադարձվի կազմակերպության դրամարկղ, կամ բանկային հաշիվ՝ կանխիկ դրամը հաշվետու անձին տրամադրվելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալու պահին աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում` աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում.
բ) գործուղման նպատակով տրված կանխիկ դրամի՝ ըստ նպատակի չծախսված մասը պետք է կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձվի գործուղման ավարտից հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալու պահին աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում` աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում:
Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց աշխատողների թիվը չի գերազանցում երկուսը:
21. Գործուղումից տարբեր, ինչպես նաև գործուղման նպատակով տրվող առհաշիվ գումարների ծախսման վերաբերյալ հաշվետու անձը հաշվապահություն է ներկայացնում առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն (ձև N 6` Դր-6)` սույն կարգի 20-րդ կետով սահմանված համապատասխան ժամկետներում:
Սույն կարգի իմաստով գործուղում է համարվում կազմակերպության ղեկավարի հրամանով կազմակերպության աշխատողի կամ կազմակերպության կառավարման մարմիններում ներգրավված այլ անձի՝ կազմակերպության որևէ հանձնարարություն կատարելու նպատակով աշխատանքի մշտական վայրից (բնակավայրից) դուրս որոշակի ժամկետով այլ վայր (քաղաք, գյուղ և այլն) մեկնելը:
Շնորհակալություն Հերմինե դուք ինձ շատ օգնեցիք: