Աննա.
Հարգելի կոլեգաներ, կխդրեի օգնել: Կազմակերպությունը լիազորում է որևէ անձի, որպեսզի գնա և Վրաստանից հումք ներկրի տվյալ ընկերության համար: Տվյալ պարագայում, եթե գնումը կազմելու է մոտ 15 000 լարի, ընկերությունը կարո՞ղ է իր աշխատակցին դրամարկղից գումար տալ 15 000 լարիին համարժեք դրամ: Դրանով «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը չի՞ խախտվի:
Իսկ հաշվապահորեն ինչպե՞ս ճիշտ կլինի այս հարցը ձևակերպել:
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Աննա, այո, դա կհամարվի «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքի խախտում, իսկ «կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը»: 15 000 լարիի դեպքում, եթե չեմ սխալվում, խոսքը գնում է 135 000 դրամ տուգանքի մասին: Սակայն ինչու՞ չեք փոխանցումով կատարում տվյալ գործարքը:
Հարգելի Արա Ա, տվյալ անձը հայտնի չէ, թե որ ընկերությունից պետք է ձեռք բերի, դրա համար գումարը տրվել է Հայաստանում: Կարելի՞ է արդյոք ֆիզ. անձի համար բացել հաշիվ բանկում և գումար փոխանցել: Եթե ընկերությունը իր բիզնես քարտից գումար է կանխիկացրել և տվել ֆիզ. անձին Վրաստանում գնում կատարելու համար, տվյալ դեպքում գումարը դուրս չի եկել դրամարկղից, և դրանով օրենքը չի խախտվել, այս դեպքում ներմուծված ապրանքի ԱԱՀ-ն կարելի է հաշվանցել, չէ՞: Ստացվում է, որ գումարը կանխիկ է տրվել, բայց ոչ թե դրամարկղից, այլ բանկից, սա օրենքի խախտում, կարծում եմ, չի հանդիսանում, չէ՞: