Այս խորհրդավոր մեխանիզմի հանելուկը լուծվել է Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից հավաքված մի խումբ գիտնականների կողմից:Պարզվել է, որ այն մեծ ճշգրտություն ունեցող հաշվիչ սարք է: Այսպես կոչված “Անտիկիտերայի Մեխանիզմը” 1902 թ-ին գտել են մարգարիտ որոնողները: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր մեխանիզմի մաս կազմող 82 արույրե կտոր, ներառյալ քարերով դրվագազարդված ատամնանիվները:Մեխանիզմը վերականգնվել է ռենտգենյան տոմոգրաֆիայի օգնությամբ:
Մետաղի վրա հայտնաբերվել են նաև թաքնված գրություններ:
Գիտնականները գտնում են, որ այս սարքը առաջին հաշվիչ մեքենան է, որն օգտագործվել է մարդկության կողմից: Դրանով կարող էին գումարել, բազմապատկել, բաժանել և հանել:
Սարքը ուներ նաև աստղագիտական ֆունկցիաներ: Գիտնականները գտնում են, որ սարքը յուրօրինակ է նաև այն առումով, որ մարդկությունը չի ստեղծել այդ աստիճան բարդության ոչինչ հետագա 1000 տարիների ընթացքում:
Աղբյուր` accountant.am
Facebook մեկնաբանություններ