Ապրանքի մնացորդի ստուգում

ACC.

Անհատ ձեռներեցի մոտ, եթե հարկային տեսչությունը կատարում է ապրանքի մնացորդի ստուգում, ինչի՞ հիման վրա է ճշտում ապրանքային մնացորդը համապատասխանում է ռեալությանը թե ոչ: Ա/Ձ պետք է ինչ-որ գիրք կամ որևէ բան ունենա ապրանքային մնացորդի առումով: Ա/Ձ ԱԱՀ վճարող չէ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիդա

Ապրանքային մնացորդի քանակագումարային ստուգումը Ա.Ձ-ների մոտ անիմաստ է, եթե Հարկերի մասին ՀՀ օրենքի 28 հոդվածի համաձայն է կատարվում ստուգումը, քանի որ ԱԱՀ վճարող չհամարվող Ա.Ձ. հասույթի գիրք և առաքման գիրք չունի; Դուք պետք է ճշտեք թե որ հոդվածի համաձայն է կատարվում ստուգումը, օրինակ հարկային մարմինը կարող է 22 հոդվածի համաձայն ստուգել ամրանքային մնացորդը, ստանալ դրա գումարային չափը, համադրել ձեռքբերումների և իրացման գների հետ, հաշվելու համար Ա.Ձ.-ի հասույթը:

Արսեն

Լիդա ջան Ա/Ձ-ն անակխ այն հանագամանքից ԱԱՀ վաճարող է թե չէ եթե իրականացնում է մեծածախ վաճառք պարտավոր է վարել առաքման գիրք իսկ հասույթի գիրք եթե ԱԱՀ վճարող չի հանդիսանւմ չպետք է վարի

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

ԱԱՀ չվճարող տնտեսավարող սուբեկտների մոտ ապրանքային մնացորդը ստուգելիս,հիմք պետք է ծառայեն ՀԴՄ-ի կտրոները,որոնց միջոցով ձեռք է բերվել ապրանքներ,մուտքի և ելքի ֆակտուրաները,ինչպես նաև ՀԴՄ-ի միջոցով կատարված ապրանքաշրջանառության ծավալի մեծությունը:Իսկ տարվա կտրվածքով ծախսերը հաշվարկելու համար (ինքնարժեք)պետք է կատարել ապրանքների շարժի հաշվարկ:ԱԱՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջները ԱԱՀ չվճառողների վրա չեն տարածվում:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Արսեն,ոզում եմ Ձեզ ասել,որ եթե տնտեսավարող սուբեկտո ԱԱՀ վճարող չէ,նրա վրա չի տարածվում Կառ.31.07.1997թ. թիվ 314 որոշման պահանջները,այսինքն`առաքման գիրք ունենալը:Նայիր Կառ. 07.08.2008թ. թիվ 1017-Ն որոշումը:

Հերմինե

Սխալվում եք Թեմուր Գալստյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 1997 թվականի N 314
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ
Սույն կարգի դրույթները չեն տարածվում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող այն անձանց վրա, որոնց համար օրենքով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակատվածում, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների վրա:

Մեծածախ վաճառքի դեպքում Առաքումների գիրքը պարտադիր է

Կարինե

Բարև Հերմինե ջան,նորից կարդա 314 որոշման այդ կետը և կհամոզվես ,որ Ձեր կարծիքը սխալ է,որոշ անձիք օգտագործում են առաքման գրքերը,բայց այն պարտադիր չէ,այս հոդվածում ,ՀԴՄ-ների կիրառում,արտահայտությունը ուղղակի պայման է:

Հերմինե

Բարև Կարինե ջան
Էս կարդում եմ այնպես, ինչպես գրված է: Ու պատճառ չեմ տեսնում քցել-բռնել թե որն է պայմանը, որը պատճառը, կամ հետևանքը:
ՊԱՐԶ ԳՐՎԱԾ Է
Սույն կարգի դրույթները չեն տարածվում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող այն անձանց վրա, որոնց համար օրենքով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է:

Իսկ թե ուզում եք իմանալ թե ում համար է պարտադիր խնդրեմ կարդացեք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 22-ին
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 2
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 4.
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը, սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան, պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով`
ա) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցման, պայմանով, որ դրանց դիմաց կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.
բ) կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.
գ) վիճակախաղի տոմսերի վաճառքի.
դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով երթևեկելու համար երթևեկության տոմսերի վաճառքի.
ե) ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական և դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին և աշխատակիցներին սննդով ապահովման.
զ) առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի.
է) ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.
ը) գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի.
թ) կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.
ժ) բուսական յուղի և կշռովի բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի և կվասի վաճառքի.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման և կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման.
ժբ) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների) անվանական արժեքով իրացման.
ժգ) նոտարական և փաստաբանական ծառայությունների իրականացման.
ժդ) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման.
ժե) փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման.
ժզ) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) կահավորված լինելու դեպքում` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացման:

Արսեն

Կարեն ջան սույն որոշուման մեջ ինակատի ունեն ՀԴՄ-ով վաճառելու դեպքում առաքման գրքում չեն գրանցում իսկ հաշիվ (մեծածախ վաճառք) դուրս գրելու դեպքում պարտադիր պետք է գրանցեք հակառակ դեպքում կիրառվում է Հարկերի մասին օրենքի 28 հոդվածը մեր շատ սիրելի 🙂
Ես Հերմինեի հետ համաձայն եմ 😉
Թեմուր ջան ձեր ասած Կառ. 07.08.2008թ. թիվ 1017-Ն որոշմանը ես ծանոդ եմ համենայն դեպս շնորակալ եմ ցուցում ցույց տալու համար

Արսեն

Կաներեք Կարինե ջան Ձեր անունը սխալ էի գրել

Ashot

Եկեք ACC-ին հարցնենք, իր նշած Ա/Ձ-ն ՀԴՄ ունի, թե ոչ: Եթե այո, ապա պարտավոր չէր մեծածախ վաճառք իրականացնելիս առաքման գիրք վարել, իսկ եթե ոչ` ուրեմն պետք է վարեր:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Եթե ԱԱՀ չվճարողի մոտ տեղադրված է ՀԴՄ,ապա առաքման գրքի անհրաժեշտություն չկա:Վերը,հաճախակի նշվում է` “մեծածախ առևտուր”,որը այս դեպքուն Ճիշտ չէ:Մեծածախ առևտուրը դա փոխանցումով առևտուրը չէ,մեծածախ առևտուրը դա այն առևտուրն է,երբ վաՃառված ապրանքը շրջանառության ոլորտից դուրս չի գալիս սպառման ոլորտ,իսկ եթե այն անցնում է սպառման ոլորտ,ապա կհամարվի `մանրածախ առևտուր:Օ-կ`եթե “Ա” ՍՊԸ-ն “Բ” ՍՊԸ-ից գնում է ապրանք 200.0 հազ. դրամի կանխիկ գումարով,ՀԴՄ-ի կտրոնով և 600.0 հազ. դրամի ապրանք փոխանցումով և երկու դեպքում էլ գրվում է ելքի ապրանքագիր,իհարկե առանց ԱԱՀ-ի,ինչ է մեկը պետք է համարել մեծածախ,իսկ մյուսը`մանրածախ,ոչ:Իմ կարծիքը`չի փոխվել:

Հայկ

Հարգելի կոլեգաներ, մեծածախ առևտրով զբաղվող, ԱԱՀ չվճարող սուբյեկտի համար առաքման գիրքը պարտադիր է, ես ինքս նման սուբյեկտի հաշվապահություն վարում եմ և հարկայինի կողմից հաստատված առաքման գիրք եմ լրացնում: Իսկ ՀԴՄ չունենք, քանի որ մանրածախի վաճառատեղ, վաճառասրահ չունենք: Առաքման գիրք ունենալ-չունենալու հարցը որոշվում է ՀԴՄ-ի ունենալով, եթե ՀԴՄ ունես առաքման գիրք չես վարում, քանի որ շրջանառությունը արդեն երևում է ՀԴՄ-ով: Ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի գրված է 314, 315 որոշումներում, այլ իրավական ակտերում, որոնցում ոչ մի արտահայտություն ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅՄԱՆ չէ:

Հերմինե

Հարգելի Թեմուր Գալստյան
Ահա Ձեր նույն էջում տեղադրված 2 կարծիքների կոպիաները, հիմա դուք ասեք Ձեր կարծիքը փոխվել է, թե չէ
1. “Արսեն,ոզում եմ Ձեզ ասել,որ եթե տնտեսավարող սուբեկտո ԱԱՀ վճարող չէ,նրա վրա չի տարածվում Կառ.31.07.1997թ. թիվ 314 որոշման պահանջները,այսինքն`առաքման գիրք ունենալը:Նայիր Կառ. 07.08.2008թ. թիվ 1017-Ն որոշումը:”
2. “Եթե ԱԱՀ չվճարողի մոտ տեղադրված է ՀԴՄ,ապա առաքման գրքի անհրաժեշտություն չկա:”

Ուրեմն հետ գնացեք և կարդացեք, կտեսնեք, որ մենք ձեր վերջին միտքը շուտ էինք ասել, չեմ հասկանում ինչ համար եք էդքան վիճում
Իսկ “մեծածախ առևտուր” ասելով մենք հասկանում ենք ինչ ենք ասում, այո, ինչպես դուք եք ասում “մեծածախ առևտուրը դա այն առևտուրն է,երբ վաՃառված ապրանքը շրջանառության ոլորտից դուրս չի գալիս սպառման ոլորտ”
Իսկ էդպիսի առևտրի դեպքում համաձայն ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԴՄ-ի կրառումը պարտադիր չէ, և հետևաբար համաձայն ՀՀ Կառավարաության 314 Որոշման` Առաքման գիրք վարելը ՊԱՐՏԱԴԻՐ Է………… ՈՒ նշանակություն չունի թե “մեծածախ առևտուր” իրականացնողը ԱԱՀ վճարող է թե ՈՉ: