Ապրանքի ձեռքբերում

Zara.

Հարգելի կոլեգաներ,Խնդրում եմ պատասխանել: Եթե ունեմ ապրանքի ձեռքբերում մեկ փաստաթղթով 900 000 դրամ արժողությամբ, կարող եմ վճարել 300 000 դրամ 3 անգամով պարտքի դիմաց? Թե մեկ անգամ կարող եմ միայն վճարել 300 000 դրամ? Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ԱՆՆԱ

Զառա ջան ,,, Եթե ձեռքբերումդ կատարված է դրամարկղային չեկով , ապա դա չես կարող ծախս համարել , եթե նույնիսկ վճարես 3 անգամով , քանի որ գումարը չպետք է գերազանցի 300 000 դրամը : Իսկ եթե ձեռքբերումդ հաշիվ ապրանքագրով է ապա կարող ես միանգամից գումարը փոխանցել և ծախսագրել :

Հայկ

Վճարումը կատարեք 3 անգամ` 300.000 – ական գումարով, օրենքը սահմանափակում է միայն վճարումների չափը: Մատակարարը դուրս է գրում 3 մուտքի օրդեր:

Անուշ Աֆրիկյան

Այո, կարող եք 3 կամ ավելի անգամ վճարել, միայն անպայման նպատակում նշեք տվյալ փաստաթղթի տվյալները,որպիսզի պարզ լինի, որ նույն փաստաթղթի համար է:

zara

Շնորհակալություն

Taxist

Ոչ: Բանկային փոխանցման դեպքում ճիշտ է Անուշի տեսակետը, սակայն կանխիկ վճարման դեպքում դուք կխախտեք Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, քանի որ այնտեղ նշած է միանվագ գնում տերմինը (տես նաեւ 2-րդ կետը):
Միաժամանակ, եթե այդ ձեռքբերումը ԱԱՀ-ով է, նաեւ չի հաշվանցվի ԱԱՀ-ն, քանի որ 23-րդ հոդվածում եւս նշվում է միանվագ գործարքը 300,000 դրամը չգերազանցելու սահմանափակումը

Գոհար

Լիովին համաձայն եմ Taxist-ի հետ…

Monika

Համաձայն եմ Taxist-ի հետ, քանի որ բազմիցս առնչվել եմ նման հարցի հետ և հարկայիններն էլ նույնն են ասում: Կանխիկ նման վճարում անելու դեպքում իրավունք չեք ունենա ոչ հաշվանցել ԱԱՀ-ն, ոչ էլ ծախսագրել ձեռք բերումը: Միակ ճանապարհը` վճարել փոխանցումով կամ փոխել հաշիվ ապրանքագիրը (փոքր գումարներով):

Հայկ

Հարգելի Taxist, Գոհար և Monika, Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանափակում է միայն վճարումները, խնդրում եմ ուշադրություն դարձրեք /միանվագ գնում/ տերմինին:
1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝
ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 300 հազ. դրամ:
Կանխիկ դրամով վճարում են համարվում գնման դիմաց կատարված բոլոր վճարումները:
Իսկ ԱԱՀ-ի մասով ոչինչ չեմ կարող ասել: