Անի.
Բարև, հաշվապահներ ջան: Երբ ապրանք ես ատահանում, առաքման գրքում գրում ես հայտարարագրի մեջ ֆիքսված կուրսով գինը, թե՞ այն կուրսը, որով ապրանքը դուրս է եկել կազմակերպությունից: Ինձ ասեցին` հատարարարագրի կուրսով դրամով արտահայտված թիվը պետք է ֆիքսվի, բայց հիմա մտածում եմ, որ երևի թե ճիշտ էր այն կուրսով, որ կազմակերպությունից դուրս եկավ: Տարբերությունը չնչին է: Եվ մի հարց էլ հաշիվ-ապրանքագրի հետ կապված. հիմա իմ ձեռքում կա մեր կողմից ներակայացված դոլարով ու ռուսերեն լեզվով ինվոյս, արժե՞ մի հատ էլ հայերեն տարբերակով հանեմ արդեն նույնը դրամային արտահայտությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Եթե ապրանք եք արտահանում, ապա ինվոյսում, ինչպես նաև մաքսային հայտարարագրում, հաշվարկը կատարվում է ՀՀ ԿԲ կողմից հաստատված փոխարժեքով, սակայն եթե դուք հաշիվը դուրս եք գրել օրվա առաջի մասում, երբ դեռ գործում է նախորդ օրվա փոխարժեքը, իսկ մաքսային հայտարտրագիրը լրացվել է օրվա երկրորդ մասում, երբ արդեն հայտնի է ընթացիկ օրվա փոխարժեքը, առաջանում է տարբերություն: Ինչևէ, Ձեր կողմից ոչ մի խախտում տեղի չի ունեցել, հետևաբար կարող եք ոչինչ չփոխել, առավել ևս հաշվի առնելով, որ պարտք ու պահանջները մարելուց հետո կամ առնվազն տարվա վերջում կատարվելու է վերահաշվարկ` հիմք ընդունելով համապատասխան օրվա ՀՀ ԿԲ կողմից ընդունված փոխարժեքը: Ինչ վերաբեվում է ինվոյսի հայերեն տարբերակի, ապա դա բոլորովին պարտադիր չէ:
Շնորհակալ եմ պատասխանի համար: