Մանե․
Ի՞նչ հիմնավորմամբ ապահովագրական ընկերությունները Բ կարգի հաշիվ դուրս չեն գրում։ Որևէ օրենսդրական կարգավորում չեմ հանդիպել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մանե․
Ի՞նչ հիմնավորմամբ ապահովագրական ընկերությունները Բ կարգի հաշիվ դուրս չեն գրում։ Որևէ օրենսդրական կարգավորում չեմ հանդիպել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ԱԱՀ-ից ազատված են ըստ Օրենսգրքի 60-րդ հոդվածի ապահովագրական և վերաապահովագրական ծառայությունների, ներառյալ՝ դրանց հետ կապված՝ ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից ծառայությունների մատուցումը.
ՀՕ Հոդված 64. Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները
2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.
44) ապահովագրական և վերաապահովագրական ծառայությունների, ներառյալ
դրանց հետ կապված
ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից ծառայությունների մատուցումը.ՀՕ Հոդված 55. Հաշվարկային փաստաթուղթը և դրա կազմումը
12. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չսահմանված գործարքների ու գործառնությունների (այդ թվում` աշխատողներին աշխատավարձ հաշվարկելու, պետական և տեղական հարկեր, տուրքեր, վճարներ կամ Օրենսգրքով չսահմանված այլ վճարներ վճարելու), ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի կամ վարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով։