Գոհար․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, օգնեք խնդրում եմ. Աշխատողն ընկերության մեքենան վթարի է ենթարկել, վնասել է մեքենայում եղած բեռը, չի տեղեկացրել ոչ ԱՊՊԱ-յին, ոչ գործատուին, նախապես կանխիկ գումար է վերցրել տնօրենից պարտքով: Երբ տնօրենն իմացել է պատահածի մասին, փոխհատուցում է պահանջել, աշխատողը դիմել է շանտաժի, իբր իրեն սպառնացել են, ծեծել են: Գործատուն աշխատանքից ազատման ի՞նչ ընթացակարգ պետք է վարի, արդյո՞ք 113-րդ հոդվածի 6-րդ կետը հիմք չէ առանց ծանուցման և կարգապահական տույժերի հեռացման։
կարող եք վնասի հատուցում դատարով էլ պահանջել, եթե հիմքեր կան որ այդ մեքենան իրեն է ամրագրված եղել,հ.237,
իսկ 113-1-ին մասի 6րդ կետով կարող եք ազտել ու 122 հոդվածի հիմքով .
հ.122
1 Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը
1) <strong><u>կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս.</u></strong>
հ.237
Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է
1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով.
2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով.
3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.
4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից.
5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով.
6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:
Բարև Ձեզ: Այո, կարող եք կիրառել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 122-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև 213-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը: Եվ այո, համաձայն 123-րդ հոդվածի՝ տվյալ դեպքում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու: Նշեմ նաև, որ 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծումը արդեն իսկ համարվում է կարգապահական տույժի կիրառում: