Աշխատողների պայմանագրերը փոխելու համար

Անուշ.

Բարև ձեզ: Կասեք` եթե ուզում ենք բոլոր աշխատողների պայմանագրերը փոխել, հրամանը պարտադի՞ր է, թե՞ կարող ենք ուղղակի պայմանագիրը կնքել և կարել գործերին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anahit

Եթե որևէ կետի փոփոխություն է կատարվելու, ապա հրաման պետք է, որտեղ կնշեք պայմանագրերի փոփոխության պատճառը, իսկ եթե պայմանագրերը ի սկզբանե սխալ են կազմվել և պետք է փոխել՝ հինը վերացնելով, այդ դեպքում՝ պետք չէ:

Tigran

Աշխատողների պայմանագրերը փոխելու համար հրաման պետք չէ, սակայն ինչի համար եք ուզում փոխել,էական պայմաններից եք փոխելու՝ օրենքով սահմանվածներից:,

Անուշ

Աշխատավարձի փոփոխություն է տեղւ ունեցել, և շատ հին պայմանագիր է 2009թ, ուզում ենք նոր խմբագրությամբ նոր պայմանագիր կնքել, լրացուցիչ համաձայնագիր չենք ուզում կցել, պայմանագիրը ուզում ենք ուղակի փոխել, դրա համար հրաման պետք է թե ոչ

Tigran

Այդ դեպքում արժե թարմացնել պայմանագրերը, քանի որ տարիների ընթացքում օրենսդրության մեջ ահագին փոփոխություններ են կատարվել ու համապատասխանեցրեք պայմանագրերը, իհարկե հաշվի առնելով տվյալ աշխատատեղի բնույթը: Լավ կլիներ նաև աշխատանքի նկարագրեր էլ ունենաք եթե ասենք 50+ աշխատողներով կազմակերպություն է:

Ալլա

Եթե էական պայմանների փոփոխություն եք կատարում, ապա հրամանը նույնպես պետք է , իսկ եթե պայմանագրի թարմացում եք անում, համապատասխանեցնում եք նոր Աշխատանքային օրենսգրքի կետերին , ապա պետք չէ հրաման տալ։

Karine

Դա կախված է պայմանագրի էական փոփոխության հետ։ Ձեր դեպքում ճիշտ կլինի հրամանագրեք։