Աշխատողները վարձատրվում են ժամավճարային սկզբունքով

Լյուդմիլա.

Բարև ձեզ: Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնեք հետևյալ հարցում:

Հունվարի 1-ից ունեմ ժամավճարով աշխատողներ: Ինձ կասե՞ք` տոն օրերի համար վճարելու՞ եմ, թե՞ ոչ: Եթե հնարավոր է, համապատասխան հղում արեք, որտեղ կարող եմ գտնել: Արդյո՞ք ժամավճարով և դրույքաչափով աշխատողներին մեկ տաբելում գրեմ:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Նախ կարող եք մեկ տաբելի մեջ գրել և՛ ժամավճարով վճարվողներին, և՛ հիմնական աշխատողներին, իսկ տոն օրերի համար երկու կողմին էլ չի վճարվում:
1. Ժամավճարային աշխատողները վճարվում են իրենց աշխատած փաստացի ժամերի համար, համաձայն ՀՀ ԱՕ-ի:
2. Հիմնական աշխատողների աշխատավարձը ոչ աշխատանքային օրերի հետ կապ չունի, նրանք իրենց հաստիքաչափը ստանում են տվյալ ամսվա աշխատանքային օրերի համար: Օրինակ՝ ես ստանում եմ 60 000 ՀՀ դրամ, այդ գումարը ես սեպտեմբերին ստացել եմ 25 աշխատանքային օրվա համար, բայց հոկտեմբերին աշխատանքային օրերը ենթադրենք 18-են, այս դեպքում ես նույնպես ստանում եմ 60 000 ՀՀ դրամ, որովհետև դա իմ հաստիքաչափն է (տարբերվում է ժամավճարներից):