Աշխատողի մահվան դեպքում

Արմինե.

Աշխատողն ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում մահացել է։ Մահվան նպաստ, արձակուրդի ավել օրերի հետ պահում, ինչպիսի՞ քայլեր պետք է կատարվեն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիամ

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝

հոդված 127. Աշխատողի մահվան դեպքում գործատուն միակողմանիորեն լուծում է աշխատանքային պայմանագիրը աշխատողի մահվան օրվանից:

հոդված 197. Աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին՝ մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ աշխատանքային երեք օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում չստացված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են ժառանգման:

Թաղման նպաստ է տրվում կենսաթոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց մահվան դեպքում: