Աշխատողի համար սահմանվել է ոչ լրիվ աշխատաժամանակ

Արման Մանուկյան.

Բարև ձեզ: Ես ունեմ հարց` կապված ոչ լրիվ աշխատաժամանակի հետ: Աշխատանքային պայմանագրում ճի՞շտ է, որ գրվի՝ Աշխատողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 3 (երեք) հանգստյան օրով: Քանի որ աշխատողը աշխատում է շաբաթը 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, և աշխատողին տրամադրվում է ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 26 աշխատանքային օր տևողությամբ։ Ավելացնեմ նաև, որ գործատուի գործունեությունը ատամնաբուժական կլինիկա է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Karine

Աշխատանքային պայմանագրում նշեք, որ կազմակերպությունը աշխատում է վեցօրյա գրաֆիկով, իսկ աշխատողի համար սահմանվում է 3-օրյա գրաֆիկ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ։

Tigran

Եթե պետք է աշխատողը աշխատի 3 օր, ապա պետք է նշվի օրը կամ հերթափոխի ընթացքում քանի ժամ, իսկ ինչու՞ է Ձեզ մոտ ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 26 աշխատանքային օր տևողությամբ, եթե լրացուցիչ արձակուրդի օրերի թիվը ատամնաբույժների համար 2 օր է՝ 20+2, թե՞ հարցը այլ մասնագետի հաշվով է։

Կարինե Արզումանյան

Աշխատանքային պայմանագրում նշեք՝ ոչ լրիվ աշխատաժամանակ համաձայն գրաֆիկի, և գրաֆիկով արդեն սահմանեք հաճախման օրերը։ Եվ ուզում եմ ասել, որ ամենամյա նվազագույն արձակուրդը 6-օրյայի համար չի կարող լինել 26 աշխատանքային օր։

Arman Manukyan

4. Աշխատողի աշխատանքը համարվում է ոչ հերթափոխային աշխատանք՝ ոչ լրիվ աշխատաժամանակով: Աշխատողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 3 (երեք) օրյա աշխատանքային գրաֆիկով: Աշխատողի շաբաթական աշխատանքային գրաֆիկը, առանց օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին, ունի հետևյալ տեսքը՝

Arman Manukyan

Ինձ պետք է ատամնաբուժական կլինիկայի հաշվապահի օգնությունը: Եթե կա, խնդրում եմ, աշխատանքային պայմանագիր ուղարկեմ Ձեր էլեկտրոնային փոստին, նայեք: Կանխավ շնորհակալ եմ:

Tatev

Իսկ եթե ատամնաբուժարանում գրանցում ես աշխատող, ով աշխատելու է 3 օր օրական 3 ժամ։ Այդ դեպքում օրական վարձավճարը որքա՞ն է կազմում։

Աշոտ

Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասում հստակ գրված է, որ աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթերկու հանգստյան օրով: Այն կազմակերպություններում, որտեղ, արտադրության կամ աշխատանքի բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված, անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ մեկ հանգստյան օրով:
Նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, որը սահմանում է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, աշխատանքային պայմանագրի բովանդակությունը, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ) և շաբաթական տևողությունը: Այսինքն այս դեպքում պետք է նշել կամ հնգիրյա աշխատանքային շաբաթ կամ վեցօրյա աշխատանքային շաբաթ:
Ընդունենք, եթե սահմանել վեց օրյա աշխատանքային շաբաթ ոչ լրիվ աշխատաժամանակով շաբաթական (պայմանականորեն) 10 ժամ տևողությամբ, ապա հարց է առաջանում, արդյոք աշխատակիցը պետք է պարտադիր հաճախի շաբաթական 6 օր՝ պահպանելով շաբաթական 10 ժամ տևողությունը, թե կարող է հաճախել ընդունենք 3 օր, բայց էլի պահպանելով շաբաթական 10 ժամ տևողությունը:
Այստեղ ես բաց եմ տեսնում: Որովհետև, եթե 3 օր է հաճախում, ապա ստացվում է, որ մնացած 3 օրը պայմանականորեն դառնում է անհարգելի բացակայություն անկախ նրանից, որ ինքը պաշտպանում է շաբաթական 10 ժամ տևողությունը:
Եթե պայմանագրում աշխատանքային շաբաթը չնշել (հնգօրյա կամ վեցօրյա, որը վերընշվածում նշեցի, որ պարտադիր է նշելը), ապա խնդիր ենք ունենանլու աշխատողի արձակուրդը հաշվելու հետ կապված: Աշխատակցի համար արձակուրդ հաշվելու համար պետք է լինելու հիմք ընդունել հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հանգամանքը:

Last edited 3 ամիս առաջ by Աշոտ