Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք, շտապ է:
Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է, գտնվում է բուժման մեջ: Բացի այդ նա դիմել է համապատասխան մարմին հաշմանդամության կարգ տրամադրելու համար: Աշխատողի ասելով՝ նրան տրամադրվելու է 90 օր ժամկետով անաշխատունակության թերթիկ, որը մինչ այսօր չի ներկայացվել գործատուին:
1. Ե՞րբ է ընկերության կողմից հաշվարկվում և վճարվում անաշխատունակության նպաստը:
2. Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ փետրվար ամսվա աշխատավարձը, եթե 22.02.-ից չի աշխատում:
3. Եթե 22.02.-ից հաշվում ենք 90 օր, ապա ստացվում է, որ անաշխատունակությունը ավարտվում է 21.05.2016թ.: Սակայն աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի 01.04.-ից: Արդյո՞ք ընկերությունը իրավունք ունի թույլ տալու որպեսզի աշխատանքի անցնի 01.04.-ից: Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է վարվեմ նման պարագայում, եթե արդեն իսկ հաշվարկված և վճարված լինի 90 օրվա անաշխատունակության նպաստը:
Կանխավ շնորհակալություն:
Առհասարակ նպաստները հաշվարկվում են վճարման սկզբունքով, այսինքն՝ եթե Դուք կատարելու եք աշխատողին նպաստի վճարում մարտ ամսին, ուրեմն պարտավոր եք այդ ամսին էլ ցույց տալ հաշվարկը: Փետրվար ամսվա աշխատավարձը կատարեք փետրվարի 1-22 աշխատանքային օրերին համապատասխան: Կարծում եմ՝ 01.04.-ից վերադառնալու դեպքում պետք է կատարեք հետ պահում աշխատավարձից:
Աշխատողի բանավոր հայտարարության հիման վրա հաշվարկ չի կատարվում: Դուք սպասեք, երբ աշխատողը կներկայացնի անաշխատունակության թերթիկը, ըստ այդմ էլ կկատարեք հաշվարկը և ցույց կտաք ներկայացված ամսվա հաշվետվության մեջ: Իսկ վճարումը պետք է կատարել առաջիկա աշխատավարձի վճարման հետ: Դուք փետրվարին միայն պետք է հաշվարկեք 1-22-ը ընկած ժամանակահատվածի աշխատավարձը: