Anya.
Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Եթե աշխատողը դիմում է գրում, որ ցանկանում է տեղափոխվել նույն ընկերության մեջ այլ պաշտոնում աշխատելու, և տնօրենը մակագրում է, որ համաձայն է, ապա ծանուցման ժամկետներ պահելու կարիք կա՞, թե՞ ոչ, և համաձայնվելով կնքում են համաձայնագիր, որ պայմանագիրը շարադրվի նոր խմբագրությամբ, որովհետև շատ բան է փոխվում: Թե՞ ճիշտ կլինի գրել նոր համարով պայմանագիր, թե՞ համաձայնագրում գրել, որ աշխատողը տեղափոխվում է: Եվս մեկ հարց` համաձայնագիրն ու պայմանագիրը այս պարագայում բավարա՞ր են, թե՞ անհատական հրաման էլ պետք է կազմել:
Հարգելի Անյա, կարող եք կնքել համաձայնագիր` նոր պայմաններ սահմանելով, եթե աշխատողին ընդունել եք աշխատանքի աշխ. պայմանագրով: Եթե տվել եք հրաման աշխատանքի ընդունելիս, ապա տվեք նոր հրաման նոր պայման սահմանելով (նոր աշխ. պայմանագիր կնքելու կարիք չկա): Ծանուցման ժամկետները պարտավոր եք պահել նույնիսկ աշխատողի դիմումի պարագայում, եթե նոր պայմանավորվածությունը սահմանում է սակավ բարենպաստ պայման աշխ. համար: Այսինքն, եթե խոսքը գնում է պաշտոնի բարձրացման մասին, ապա ժամկետները պահելու կարիք չկա, եթե պաշտոնը իջեցնում եք, ապա ԱՕ 115 հոդվածի ժամկետներն են գործում: