Աշխատողը պետք է գնա հերթական արձակուրդ

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպության բանվորը պետք է գնա հերթական արձակուրդի, բանվորը ամսվա ընթացքում աշխատում է 16 օր, այսինքն ոչ լրիվ ամիս, և ստանում է օրը 2200 դր: Կարո՞ղ եք ինձ ասել, արձակուրդայինը հաշվելուց 20 օրը պետք է բազմապատկել 2200-ով, թե՞ միջին ամսական աշխատավարձը / 21-ի * 20 օրով: Եվս մի հարց` մի աշխատող էլ ընդունվել է փետրվարին, հուլիս ամսին իրավունք ունի՞ գնալ արձակուրդ 6 ամիսը լրանալուց հետո: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
EvA

Լուսինե, միջին օրական աշխատավարձը հաշվեք միջին ամսական աշխատավարձի թվից, ոչ թե Ձեր վճարած օրական աշխատավարձից: Նայեք ՀՀ աշխատանքային օրենսգիրք հոդված 195: Իսկ մյուս աշխատողը արձակուրդ գնալու համար կարող է դիմել համաձայն ՀՀ աշխ օրենսգիրք հոդված 164-ի, որում ասվում է.
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո…