Աշխատողը չի ներկայանում աշխատանքի

Մարինա.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը ամբողջ օր չի ներկայանում աշխատանքի, և ամբողջ օր փորձում ենք իր հետ կապ հաստատել հեռախոսով, ինչի պատճառով տուժում է արտադրությունը, սակայն նա երկու օր և ավել կապի դուրս չի գալիս, ուստի ես 113-րդ հոդվածի 9-րդ կետով ազատելու դեպքում իր պահով ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստեմ:
Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ: Կազմում եք ազատման հրաման, որում հիմքը նշում եք Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը:
Սակայն եթե աշխատակիցը ներկայանա աշխատանքի, նախքան ազատումը պետք է բացատրագիր պահանջեք:

Ալլա

Աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
Կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը։ Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու, հրամանի հիման վրա։

Tigran

Անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.նաև համաձայն 123 հոդվածի գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու: Սակայն պետք է ներկայանալու դեպքում նախ բացատրագիր պահանջել, իսկ փաստաթղթեր ապահովելու համար պետք է առկա լինի որևէ եղանակով աշխատողի աշխատանքի չներկայանալը հիմնավորող/ամրագրող եղանակ՝ տաբել, հաշվառման մատյան, էլեկտրոնային համակարգ: Եթե աշխատողը կապի մեջ չի մտնում և նրա աշխատանքը կարևոր է արտադրական գործընթացի համար, փորձել եք այցելելով պարզել աշխատանքի չներկայանալու պատճառը: