Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Արմինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 21.04.20-02.05.20 ժամանակահատվածի համար։ Աշխատում է շաբաթական 6 օր, 90 000 կեղտոտ աշխատավարձով: Հաշվարկվել է նրա համար 20 328 դրամ անաշխատունակության նպաստ: Հարցս հետևյալն է՝ որքա՞ն աշխատավարձ պիտի վճարվի նրան ապրիլ և մայիս ամիսների համար, և եթե կարելի է, հաշվարկի կարգը ասեք: Ու էլի մի հարց. ե՞րբ պիտի վճարվի նրան այդ նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի հոդված 22, երեկ ասել եմ:

Մարինե

Ապրիլ ամսվա համար վճարելու եք 17 աշխատանքային օրվա համար, այն է (90000։25)*17=61200, մայիս ամսվա համար՝ 90 000, իսկ նպաստի գումարը կլինի՝ 90000*12/12=90000, միջին օրական՝ 90000/25=3600, նպաստի գումար՝ 3600*10=36000:

Ալլա

Ճիշտ կլինի առաջնորդվեք «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը,
և 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշմամբ։

Karine

Աշխատավարձ պետք է հաշվարկեք մինչև 20.04 ներառյալ ապրիլ ամսվա համար և սկսած 03.05-ից հետո՝ մայիսի աշխ. օրերի համար։