Լուսինե.
Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. աշխատողը ընկերությունում աշխատում է համատեղությամբ` կես դրույք և ստանում է 19 250 դրամ աշխատավարձ (հաստիքով 1 դրույքը՝ 38 500/2): Նրա աշխատանքային պայմանագրում ինչպե՞ս ձևակերպել կես դրույքի մասին, որպեսզի օրենքի խախտում չլինի: Եթե կա հղում, խնդրում եմ ասեք` որտե՞ղ կարող եմ այն կարդալ: Շնորհակալություն:
Հարգելի Լուսինե, կես դրույք հասկացություն օրենսգրքով չկա: Եթե կնքում եք պայմանագիր ամսական դրույքաչափով, ապա այն չպիտի պակաս լինի 32500 դրամից: Եթե ցանկանում եք ձեր նշված գումարը վարձատրել, ապա օգտագործեք ժամային դրույքաչափ: Այսինքն 1 աշխատանքային ժամը վարձատրվում է x գումար:
Համաձայն օրենքի գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը կազմում է`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)`196 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 218 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 326 դրամ:
Շնորհակալություն օգնելու համար, հարգելի Վիկտորյա: