Կարինե.
Բարև ձեզ: 2008թ. ընդունվել եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր, հետագայում ստացել եմ նաև ֆիզիկայի դասաժամեր, 2012 թ. հոկտեմբերից մեկնել եմ երեխայի խնամքի արձակուրդ: Այդ ընթացքում օպերատորի կես դրույքը դարձել է դրույք ու կես, հիմա ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց ինձ ասում են, որ ինձ հասնում է օպերատորի միայն կես դրույքը, արդյո՞ք դա ճիշտ է: Նախօրոք շնորհակալություն:
Բարև Ձեզ, հարգելի Կարինե: Ձեր հարցին պատասխանելու համար խնդրում եմ մի քանի տվյալ հստակեցնել.
Մինչ երեխայի խնամքի արձակուրդ գնալը Ձեր պայմանագրում նշված էր, որ դուք կես դրույքով օպերատոր եք և ունեք դասաժամեր, թե որպես ֆիզիկայի ուսուցիչ առանձին պայմանագիր էր կնքված: Նաև ասելով, որ Ձեզ հասնում է օպերատորի կես դրույք, նկատի ունեք, որ ֆիզիկայի դասաժամեր այլևս չեն հասնում:
Այո, պայմանագրով այդպես է նշված: Հիմա ինձ առաջարկում են 0,5 դրույք օպերատրություն և բնագիտության դասաժամեր, կամ միայն 1 դրույք օպերատրություն, բայց ես չեմ համաձայնվում, ես ուզում եմ իմ 1,5 օպերատրությունը և հրաժարվում եմ դասաժամերից, կամ 1 դրույք օպերատրություն և ֆիզիկայի դասաժամեր, բայց ինձ ասում են, որ քեզ 1 դրույքից ավել չի հասնում: Մի բան էլ հարցնեմ, ինձ ասում են, որ հիմա ըստ նոր օրենքի ֆիզ գնացող աշխատողը պետք է վերադառնա միայն 3 տարին լրանալուց հետո, բայց ես եկել եմ 2 տարի հետո ու ասում են, որ կարող են տալ այն, ինչ իրենք են ուզում:
Եթե Ձեզ մոտ մեկ պայմանագրով է կարգավորվում և օպերատորի աշխատանքը, և դասաժամերը, ապա համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի, այդ պայմանագրով Ձեր աշխատանքի գումարային տևողությունը չի կարող գերազանցել օրական ութ ժամը:
Եթե դասաժամերի և օպերատորի աշխատանքները կարգավորվում են առանձին պայմանագրերով (ինչն ավելի ճիշտ է օրենքի տեսանկյունից), ապա աշխատանքային պայմանագրերից մեկը կհամարվի հիմնական, իսկ մյուսը` համատեղությամբ, և նույն հոդվածի համաձայն, այդ 2 պայմանագրերով միասին, Ձեր աշխատանքային օրվա տևողությունը չի կարող ավել լինել օրական 12 ժամից` ներառյալ ընդմիջումը:
Դա, ինչ վերաբերում է աշխատաժամերի ընդհանուր թվին, որն օրենքով թույլատրվում է շաբաթական աշխատել:
Սակայն, եթե մինչև խնամքի արձակուրդ գնալը Ձեր պայմանագրով հստակ նշված էր թե դասաժամերի թիվը, թե որպես օպերատոր աշխատելու աշխատաժամանակի օրական տևողությունը, ապա գործատուն իրավունք ունի նույն պայմաններով Ձեզ հետ շարունակելու աշխատանքային հարաբերությունները, իսկ եթե Դուք ցանկանում եք աշխատել այլ պայմաններով, ապա այդ փոփսխությունները կարող են պայմանագրում կատարվել միայն փոխադարձ համաձայնությամբ: Այսինքն գործատուն իրավունք ունի համաձայնվել կամ չհամաձայնվել դրանց:
Ինչ վերաբերում է Ձեր 2-րդ հարցին, ապա ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն (հոդված 173), մինչև երեխայի երեք տարեկան դառնալը տրամադրվող խնամքի արձակուրդը աշխատողի կողմից կարող է օգտագործվել ամբողջությամբ կամ մաս առ մաս:
Այսինքն, Դուք իրավունք ունեք խնամքի արձակուրդից վերադառնալ ցանկացած ժամանակ ու դա ոչ մի կերպ (բացասական առումով), չի կարող ազդել աշխատանքային հարաբերությունների վրա:
Շնորհակալություն, դուք ինձ շատ օգնեցիք:
Բարև Ձեզ, ես կցանկանայի մեկ հարցի պատասխան ստանալ։ Ես դասավանդում եմ և ստանում եմ մաքուր 30․000 դրամ աշխատավարձ, և իմ նավազագույն կեղտոտ աշխատավարձը պայմանագրում նշված էր սկզբում 55․950 դրամ, հետո ինչ-ինչ պատճառներով դարձավ 51․945 դրամ։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք այս նվազագույնից էլ քիչ աշխատավարձից հնարավո՞ր է սոցիալական հետպահումներ, կուտակային կենսաթոշակի վճարումներ։ Նաև նշեմ, որ իմ ընդհանուր տարեկան ժամերը 363 ժամ է, 3 կուրսի կուրսղեկ։ Նաև շատ կցանկանայի հասկանալ` ինչպես են հաշվարկվում ժամերը միջին մասնագիտական կրթական հաստատություններում։ Նախապես շնորհակալություն։
Ասացեք, խնդրեմ, որո՞նք են դպրոցում համակարգչային օպերատորի պարտականությունները:
Ասացեք, խնդրեմ, որո՞նք են դպրոցում համակարգչային օպերատորի պարտականությունները: