Հասմիկ.
Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, որի ժամկետը պետք է երկարացվեր 01.04.19թ., սակայն մոռացվել է: Հիմա 27.10.19թ. պետք է գրանցվի երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, ինչպե՞ս վարվել, որ ճիշտ լինի, այսինքն՝ նախորդ տվյալներն ուղղելու հնարավորություն կա՞, թե՞ արդեն ոչ:
Նախապես շնորհակալություն:
Տվյալ դեպքում մոռանալը արդարացում չի կարող դիտվել, քանի որ մինչև 2տ. երեխայի խնամքի դեպքում ունեք երեխայի խնամքի նպաստի իրավունք, իսկ դրանից հետո ևս մեկ տարի առանց նպաստի: Ձեզ համար ավելի լավ կլինի՝ ձևակերպեք երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, իսկ առաջին երեխայի խնամքի նպաստի հարցում երևի չունեք բաց թողած ժամկետ:
Նախորդ տվյալները ուղղելու հնարավորություն կա, եթե այն թույլ տա հաշվետվությունների համակարգը, եթե այն թույլ չտա, ապա պետք է համապատասխան գրություն ուղարկել, եթե այն չօգնի, ապա խնդիրը կլուծվի դատական կարգով: