Աշխատավարձի վճարում

Ռուզաննա.

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ի իրավաբանական հասցեն ք. Երևանով է, իսկ փաստացի գործունեության հասցեն գ. Առինջն է, ապա հուլիսի 1-ից աշխատողների աշխատավարձը կանխիկով է վճարվու՞մ, թե՞ պարտադիր անկանխիկ, որևէ մեկը պարզաբանում ունի այս հարցի շուրջ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պաշտոնական պարզաբանում չկա, սակայն հաշվի առնելով օրենքի մեկնաբանման կանոնները դուք կարող եք անկանխիկ վճարման անցնել 2024-ից, քանի որ հ.6-ում գրված են գործունեություն իրականացնող բառերը։

Հերմինե

Եթե գերազանցեց 300 000 ՀՀ դրամը պետք է վճարեք անկանխիկ եղանակով։

Գայանե

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հոդված 6.

Աշխատավարձի, կենսաթոշակի և այլ վճարումների կանխիկ ձևով վճարման սահմանափակումները
 
1. Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով: