Աշխատավարձի վճարում տերմինալով

Նարե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե Ա/Ձ-ն ոչ թե իր հաշվից է վճարում աշխատավարձ, այլ տերմինալով է փոխանցում, դա ևս դիտվու՞մ է չէ աշխատավարձի անկանխիկ վճարում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ենթադրում եմ որ կդիտվի որպես աշխատավարձի անկանխիկ վճարում.
անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)`  կանխիկ կամ  անկանխիկ  եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ  անկանխիկ  եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում,  անկանխիկ  եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը)։

Աշոտ

Հարգելի Նարե, վճարային տերմինալով փոխանցում կատարելը համարվում է անկանխիկ գործարք միայն ստացող կողմի համար, իսկ տերմինալով փոխանցում կատարելիս պետք է կանխիկ գումար ունենալ, այսինքն՝ տվյալ Ա/Ձ-ն իր դրամարկղից ելքագրելու է կանխիկ գումարը և տերմինալով մուտքագրի։

Զոյա

Հարգելի Նարե, եթե խոսքը գնում է աշխատավարձը վճարելուն անկանխիկ եղանակով, այդ դեպքում ԱՁ-ն պետք է աշխատավարձը փոխանցի իր բանկային հաշվից, իսկ տերմինալից փոխանցումը սխալ է ԱՁ-ի դեպքում։