Գոհար.
Ես ՊՈԱԿ-ի սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ օգնել ինձ աշխատավարձի հարցում. եթե աշխատողին հրաման է տրվում դեկտեմբերի 24ին, ապա նրա աշխատավարձը հունվար ամսում ինչպե՞ս է հաշվարկվում, եթե աշխատավարձը գրվում է ամսվա կեսին: Նա վարձատրվում է աշխատա՞ծ օրերի համար, թե՞ ինչքան որ հաստիքով հասնում է:
Հարգելի Գոհար, միայն պետք է վճարեք աշխատած օրերի համար, դեկտեմբերին աշխատած օրերը կլինի 5 աշխ. օր, ընդամենը դեկտեմբերն ունի 22 աշխատանքային օր, հաստիքի գումարը բաժանեք 22-ի, բազմապատկեք 5-ով, կստանաք նրան հասանելի “կեղտոտ” գումարը, որից էլ կհաշվարկեք հարկերը: