Մարիամ.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցիս` 2012 թ-ի հունվարից ինչպե՞ս է հաշվարկվելու աշխատավարձը, արդյո՞ք կան փոփոխություններ կապված եկամտահարկի, գործատուի սոց. վճարի և 3 տոկոս սոց. վճարի հաշվարկման հետ կապված, նախապես շնորհակալություն:
Եթե աշխատողի աշխատավարձը գերազանցում է 2 մլն դրամը, ապա սոց. վճարը հաշվարկվում է 60 հազար + 2 մլն գերազանցող գումարի 8 տոկոսը, իսկ եկամտահարկը 2 մլն-ից ավել հարկվող եկամուտ ունեցող աշխատողի համար` 392 հազար + 2 մլն գերազանցող գումարի 25 տոկոսը:
Շնորհակալություն:
Մինչև 2մլն դրամ կազմող աշխատավարձի 3 տոկոսը, իսկ եթե աշխատավարձը գերազանցում է 2 մլն դրամը, ապա սոց. վճարը հաշվարկվում է 60 հազար + 2 մլն գերազանցող գումարի 8 տոկոսը, իսկ եկամտահարկը 2 մլն-ից ավել հարկվող եկամուտ ունեցող աշխատողի համար` 392 հազար + 2 մլն գերազանցող գումարի 25 տոկոսը:
Ես մի բան չեմ հասկանում, 392 000 դրամը առանց նվազեցումների է, այսինքն չկա՞ն նվազեցումներ: