Մաշ.
Բարև ձեզ։ Կուզենայի իմանալ՝ ըստ ՀՀ օրենքի աշխատավարձից արվող պահումները գործատու՞ն է վճարում, թե՞ աշխատողը։ Եթե աշխատողի հետ կա մաքուր աշխատավարձի կոնկրետ պայմանավորվածություն, հնարավո՞ր է, որ աշխատավարձը քարտին փոխանցվելուց հետո որևէ պահում արվի։
Բարև ձեզ: Ըստ եկամտային հարկի մասին օրենքի, պարտադիր կուտակային վճարի` սոց. վճարի մասին օրենքի, Գործատուն աշխատողից պարտավոր է պահել հարկերը նոր վճարել մաքուր աշխատավարձը: Աշխատավարձը քարտին փոխանցվում է արդեն պահումներ արված գումարը, իսկ աշխատողից պահված 23 տոկոս եկամտային հարկը, 2.5 տոկոս սոցը գործատուն աշխատողից պահում է և վճարում պետությանը, իսկ աշխատողին վճարում մաքուր աշխատավարձ, եթե աշխատողի աշխատավարձը բարձր է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից՝ աշխատողից պահվում է նաև 1 000 դրամ դրոշմանիշային վճար: Նշեմ նաև, որ հարկերի դրույքաչափերը փոփոխվելու են 2021 թվականից:
Ըստ ՀՀ օրենսդրության աշխատավարձից արվող պահումները գործատուն է վճարում։ Անգամ եթե աշխատողի հետ կա մաքուր աշխատավարձի կոնկրետ պայմանավորվածություն, հնարավոր է, որ աշխատավարձը քարտին փոխանցվելուց հետո որևէ պահում արվի։ Դա կարող է լինել վարկի մարում, ալիմենտ, հարկադիր ակտերի հիման վրա պահումներ, տուգանքերի գանձումներ:
Եթե որևէ պահումներ են արվում, դա գործատուի հետ առնչություն չունի, հավանաբար վարկային կամ ԴԱՀԿ պահումներ են:
Այո, գործատուն պահումները կատարում է, վճարում բյուջե, և մաքուր գումարը նոր տրվում է աշխատողին: Հավանաբար ԴԱՀԿ-ի է: