Արտյոմ.
Բարև Ձեզ։ Պետք է ընդունենք մաքրուհի, աշխատելու է ամեն օր 1 ժամ, ստանալու է ամսական 10 000 դրամ աշխատավարձ։ Միաժամանակ ինքը աշխատում է մի քանի տեղերում նման գրաֆիկով։ Հարց․ ինչպե՞ս ձևակերպել, քանի՞ ժամ նշել տեղեկագրում և ինչպե՞ս վարձատրել։ Շնորհակալություն։
Վարձատրեք ըստ ժամավճարի, ոչ պակաս օրենքով սահմանված չափերից։
Աշխատանքային պայմանագրում նշեք ժամավճար և 1 ժամվա համար վճարվելիք գումարը, բայց անպայման հաշվի առեք, որ այն պետք է պակաս չլինի օրենքով սահմանաված նվազագույն ժամային դրույքաչափից: