Աշխատանք համատեղությամբ

Սուսաննա.

Բարև ձեզ։ Ասացեք, խնդրում եմ, համատեղությամբ աշխատանքի ժամաքանակը: Ճի՞շտ եմ արդյոք՝ մի գործատուի մոտ 40 ժամ, մյուսի մոտ 20 ժամ, թե՞ երկու գործատուի մոտ էլ 20 ժամ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Մեկից ավելի աշխատանքային պայմանագրով աշխատողի ընդհանուր օրական ժամաքանակը չպետք է անցնի օրական 12 ժամից, շաբաթական 40 ժամը վերաբերում է մեկ աշխատանքային պայմանագրով աշխատողին։

Ռուզանննա

Համաձայն ԱՕ-ի 139 հոդվածի
5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի
ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող
անցնել օրական 12 ժամից:
Միևնույն ժամանակ
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ
սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Tigran

Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ՝ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Երկու գործատուի մոտ էլ 20 ժամ, էլի նորմալ տարբերակ է։

Nerses

Օրական 12 ժամը չի կարող գերազանցել եթե տարբեր պայմանագրեր են։

Karine։

Այո, Դուք ճիշտ եք։ Կարող է մի գործատուի մոտ աշխատել 40 ժամ, իսկ մյուսի մոտ՝ 20։